02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռումինիայի նախագահի ուղերձը Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման հարյուրամյակի առթիվ

Նոյեմբերի 8-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Ռումինիայի նախագահի ուղերձը Բուխարեստի Մայր տաճարի 100-ամյակին նվիրված պատարագի ընթացքում ընթերցեց նախագահի մշակույթի եւ կրոնից հարցերով խորհրդական Սերջիու Նիստորը: Ուղերձը հրապարակվել է Ռումինիայի նախագահության պաշտոնական կայքէջում եւ ռումինական մամուլում:Ուղերձում ասվում է. ՛՛Ինձ համար ուրախություն եւ պատիվ է […]

Լավ լուր

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38458 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 417 երեխա՝ 212 տղա, 205 աղջիկ:      

Ի՞նչ կանի էթիկայի հանձնաժողովը «Շմայսին»

Պարապուրդի մատնված Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր կքննի և եզրակացություն կտա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումին` ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` «Շմայսի» հայտարարության վերաբերյալ: Դիմումի հիմք են հանդիսացել պատգամավորի այն հայտարարությունները, ըստ որի՝ վերջինս սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Էթիկայի հանձնաժողովը բավարարել […]

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում:  Ըստ էության հենց  խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը: Տնտեսության, գիտության և կրթության, առողջապահության, արվեստի, մշակույթի և մնացած բոլոր […]

50 անց տղամարդը լաց էր լինում` միակ դուստրը ինքնասպան էր եղել

«Երբ առաջին անգամ մտա քրեակատարողական հիմնարկ` հարցազրույց վարելու Սողոմոնի հետ, այդ ժամանակ նրա աղջիկը նոր էր ինքնասպանություն գործել: Պատկերացրեք 50 անց տղամարդը լաց էր լինում: Սողոմոն Քոչարյանը սթրեսային լուրջ վիճակում էր, ու այդպես էլ նրան հիվանդանոց չտարան: Երկրորդ հանդիպման ժամանակ էլ՝ չտեսած , չվայելած ընտանիքի կարոտն էր զգալի նրա մոտ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Հետք»-ի լրագրող, […]

Օբաման գրանցվել է Facebook-ում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ իր էջն է բացել Facebook սոցիալական ցանցում։ Այդ մասին տեղեկացնում է  Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ողջու՛յն, Facebook! Վերջապես ես սեփական Էջ ունեմ»,- գրել Է Օբաման: Նախագահը նշել է, որ հույս ունի, որ սոցիալական ցանցի օգտատերերն այն կօգտագործեն որպես հարթակ՝ քննարկելու կարեւոր խնդիրներ։ Իր մասին իբրեւ ինֆորմացիա Օբաման գրել է՝ «Հայր, ամուսին […]

Մանրամասներ Տուլայի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով`   բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին  բարեհաջող վիրահատվել է:  Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է […]

Բարի «հաճույքներ»

Որ ընդդիմադիր, խրոնիկ դժգոհ, դեղնախտով հիվանդ կայքը, օրաթերթը նայում ես ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հեղինակած Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» հաղորդաշարի քլնգոցն է … Վանդակի մեջ պահվող գազանի նման իրենց պատեպատ են տալիս, ատամներով կռծում վանդակի ճաղերը, իրենց ներսի թույնը փսխում ու էլի չեն հանգստանում … Նշանակում է հաղորդաշարը հաջողվել է, նշանակում է ընդդիմադիրները […]

Անկարելի ոչինչ չկա

Այսօր նշում ենք Երիտասարդության համաշխարհային օրը։ Տոնական այս օրը շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին։ Երիտասարդությունը հզոր բանակ է։ Հենց երիտասարդներն են մեր հայոց բանակի կորիզը, ովքեր, սահմանին կանգնած, պաշտպանում են մեր երկիրը հակառակորդի ոտնձգություններից։ Երիտասարդներն ամենուր ներարկում են թարմ գաղափարներ, լուծում բարդագույն խնդիրներ, առաջ տանում տնտեսությունը, հող մշակում, գիտությամբ զբաղվում, ձեռքբերումներ գրանցում միջազգային հարթակներում։ Ես մեր երիտասարդներին […]

Որոշվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի  հերթական նիստը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց   ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ըստ նախագծի նախատեսվում է. Վթարի հետևանքով զոհվածների  ընտանիքներին  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի