18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զբոսանավը խորտակվել է․ կան զոհեր

Օդեսայի շրջանում «Իվոլգա» զբոսանավն է խորտակվել, ինչի արդյունքում 14 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը 22 մարդ փրկվել է, 14-ը՝ զոհվել, գրում է interfax.ru-ն։ Նշենք, որ խորտակման պահին զբոսանավում 36 մարդ էր գտնվում: Ուկրաինական իշխանությանները հայտարարում է, որ նախնական վարկածի համաձայն նավաբեկության պատճառն է հանդիսացել զբոսանավի գերբեռնվածությունը:

Կինն ամուսնանում է շան հետ, քանի որ իր ամուսին-կատուն մահացել է /ֆոտո/

Հոլանդիայի 41-ամյա բնակչուհի Դոմինիկ Լեսբիրելը տարիներ առաջ ամուսնացել էր կատվի հետ, սակայն վերջինը մահացավ: Այժմ «ամուսնու» մահվանից հետո կինը որոշել է ամուսնանալ իր շան հետ, հայտնում է Газета.ру-ն: «Ինձ անշահախնդիր սեր է պետք, որը մարդը տալ չի կարող»,- ասում է հարսնացուն:

Մինչև դեկտեմեբրի 6-ը չենք ձգելու

«Ազատամարտիկների դաշինքի» միավորման  անդամները համոզված են՝ իշխանություններին չի հաջողվելու դեկտեմբերի 6-ին Սահմանադրության բարեփոխումների նախագծի հանրաքվեն  անցկացնել. «Համոզված եմ չի ստացվելու, մեր ժողովուրդը այնքան խելոք է, որ մենք մինչև դեկտեմեբրի 6-ը հանրաքվեի օրը չենք ձգելու, մինչ այդ ամեն ինչ կասեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Սմբատ Հակոբյանը։ Ազատամարտիկը տեղեկացրեց,  որ «Ազատամարտիկների դաշինքը» սահմանադրական բարեփոխումների […]

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Բաքու, որտեղ հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի երրորդ տուրի «Բորուսիա»-«Գաբալա» ֆուտբոլային ակումբների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն, գրում է Bild-ը։ «Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի հանդիպմանը: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա կոնֆլիկտ, իսկ մենք պետք հոգ տանենք […]

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 25 UL 047 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում՝ 9-11 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թուրքիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին ու ԵՄ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին և Եվրամիությանը (ԵՄ) քննադատող հայտարարություններ է արել: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի վկայությամբ՝ Սինիրլիօղլուն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում ծավալած ռազմական գործողությունների համար՝ պնդելով, թե դրանք «որևէ կապ չունեն «Իսլամական պետության»  (ԻՊ- İŞİD)  դեմ պայքարի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը  «սխալ է գործում»  և ընդգծել, որ ինքը դեռ Նյու […]

Ինչու է կարեւոր աղոթելը

«Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կըդարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ» (Ես. 1:18)։ Եսայու մարգարեության այս փոքրիկ հատվածը ամենադիպուկ ու ամենաբնորոշող հատվածն է աղոթքի. աղոթքը, համառոտ ասած, մարդ արարածի զրույցն է Աստծո` արարչի և ամենայն բարիքներ պարգևողի հետ, աղոթքը Արարչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված