25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում Արգենտինայի դեսպանին ընդունել է Է. Շարմազանովը

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները եւ խոսել առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ:

Պարոն Շարմազանովը նշել է, որ իր հերթին կանի հնարավորը հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել բարեկամ Արգենտինայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ԼՂ հիմնախնդրի հարցում ունեցած հավասարակշռված դիրքորոշման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը, երկկողմ հարաբերությունների առավել սերտացման հարցում արգենտինահայ համայնքի ունեցած դերակատարությանը եւ այլ հարցերի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ