18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ /Ֆոտո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը: Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի սաների համերգին: Էդուարդ Շարմազանովը հայկական մշակութային կենտրոնում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: […]

Արա Աբրահմյանի հայտը Սերժ Սարգսյանը ի շահ իրեն կօգտագործի.քաղտեխնոլոգ

Արա Աբրահամյանի պարագայում արվել է  առաջարկ,  որից  Սերժ Սարգսյանը չի կարողացել հրաժարվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն, անդրադառնալով Արա Աբրահամյանի քաղաքականությամբ զբաղվելու որոշմանը: Նա նկատեց, որ Արա Աբրահամյանն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ անուններ էր տալիս, թե ովքեր են իրեն հանձնարարություններ տալիս: «Սերժ Սարգսյանը լինելով բավականին փորձված մասնագետ, քաղաքական գործիչ` ներիշխանական […]

Նուլանդը կմեկնի Թուրքիա

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Թուրքիա: Ակնկալվում է, որ Նուլանդն այցի ընթացքում Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ջանքերը, փախստականների ճգնաժամը, այլ տարածաշրջանային եւ երկկողմանի հարցեր:

Քարաթափում` Սյունիքում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները […]

Ինտրիգային վերադասավորումներ /վիդեո/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Արա Աբրահամյանի քաղաքական դաշտում հայտնվելը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերադարձը քաղաքական ակտիվ դաշտ պայմանավորված են ոչ այնքան Սահմանդրական  բարեփոխումների գործընթացով, որքան այդ գործընթացից հետո արևի տակ իրենց տեղը գտնելու ցանկությամբ: «Ես կարծում եմ ավելի շատ ինտրիգ պարունակում է ոչ թե իշխանության և ընդդիմության պայքարը,  այլ իշխանության մեջ ուժերի վերադասավորումը»,-ասաց […]

24 ժամ ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված  հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի` Երևանյան փողոցն ու «Արզնի» առողջարանը մասնակի, Մաշտոցի, Խաչատրյան, Առողջարանայինի, Ա. Բարսեղյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների, Աղպրակի փողոցների ջրամատակարարումը:

Հայրը սպանել է երկու երեխաներին մոր աչքի առաջ․ սարսափելի միջադեպ /ֆոտո, վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պոդոլսկ քաղաքում։ 30-ամյա Դմիտրին կնոջ աչքերի առաջ սպանել է իր երկու փոքրիկ երեխաներին՝ Իլյային եւ Քսենիային, ապա փորձել է ինքնասպան լինել։ Տղամարդը դանակով հարձակվել է փոքրիկների վրա ու սպանել նրանց։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է նրա զարմիկը, ով էլ հենց խանգարել է տղամարդուն ինքնասպան լինել։ Երեխաներին, փրկել, սակայն, դժբախտաբար […]

Շփման գծում շարունակում են կրակել

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից /1 արկ/ և ՀԱՆ-17 տիպի նռնականետից /11 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց:  Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց մարտական խնդիրը […]

Մերկելն ու Էրդողանը հանդիպել են

Աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա  Յըլզըդ պալատում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են թուրքական կայքերը: Հանդիպումից հետո Էրդողանը մամուլի ասուլիս է տվել, որտեղ տեղեկացրել է, որ Գերմանիայի առաջնորդի հետ հանդիպմանն առաջնային քննարկվել է փախստականների հարցը: Մերկելը նշել է, որ ներկայում շուրջ 2 միլիոն փախստական ունեցող Թուրքիային […]

Երևանում հեծանվային մարաթոնով մեկնարկեց սպորտային փառատոնը /ֆոտո/

«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը մեկնարկեց օգոստոսի 9-ին, այն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Կոկա-Կոլա» ընկերության Գլոբալ Շեյփերզ Երևան-ի և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել ակտիվ կենսակերպ և հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն: Երկու ամսվա ընթացքում 2,650 մասնակից Հայաստանի 28 քաղաքներից մասնակցեց ծրագրին: Ծրագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված