Շարմազանովը երախտապարտ է բարեկամ Արգենտինային
Շարմազանովը նշել է, որ իր հերթին կանի հնարավորը հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:
ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել բարեկամ Արգենտինայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ԼՂ հիմնախնդրի հարցում ունեցած հավասարակշռված դիրքորոշման համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը, երկկողմ հարաբերությունների առավել սերտացման հարցում արգենտինահայ համայնքի ունեցած դերակատարությանը եւ այլ հարցերի: