22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոհված զինվորի հայրը Հայաստանում չէ. ծանր վիճակ

«Սիմոնը գարնանը պետք է զորացրվեր: Բոլորիս համար սա մեծ ցավ է: Մորը մոտենալ չի լինում: Հայրն էլ չգիտենք ինչ վիճակի մեջ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալանազարյանը:

Գյուղապետը տեղեկացրեց, որ զոհված զինվորը իրենից ավագ եղբայր ունի, որն այժմ հոր հետ ՌԴ-ում է:

«Եղբայրը ծառայությունն ավարտել է, հոր հետ գնացել է արտագնա աշխատանքի, էս ձմռանն էլ չէին կարողացել գալ»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետը նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է: Սիմոնի հայրը արհեստավոր է, սակայն գյուղում աշխատանք չի գտնում:

Հիշեցնենք,  որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ