23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկու միլիոն անվերադարձ…

Հայաստանում բնակչության բացասական սալդոն անցնող՝ 2015 թվականին կազմել է 7 տոկոս: Այսօր այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վերջինս նաեւ նշեց, որ բնակչության բնական աճը կազմել է 2.5- 3 տոկոս:

Ադիբեկյանը նաեւ մանրամասնեց, որ ասելով 7 տոկոս բացասական սալդոն, դա նույնն է, թե պակասել է  210- 220 հազար բնակիչ:

«Իրական բնակչության թվաքանակ չգիտենք` մոտ 2 միլիոն 700 հազար մարդ է:  Կորուստների առումով` բացասական վիճակագրություն գոյություն ունի: Ամենաշատը ՝ բնակչության թվաքանակի անկում է գրանցվել Լևոն-Տեր Պետրոսյանի օրոք, պաշտոնական տվյալներով` մոտ 600 հազար, իսկ իմ ունեցած տվյալներով` 1.5 միլիոն: Ներգաղթ է եղել Ադրբեջանից, Վրաստանից, ուրեմն մի 4 միլիոն առնվազն պետք է լիներ մեր բնակչություն: Ռոբերտ Քորչարյանի օրոք արտագաղթել է՝ 130 հազար մարդ, Սերժ Սարգսյանի օրոք` 260 հազար»,- ասաց սոցիոլոգ Ադիբեկյանը` հավելելով, որ այսօր մենք ունենք 17 տոկոս հավանական (պոտենցիալ) գնացող, որոնց համար հիմնական պատճառներն են հանդիսանում՝  ցածր աշխատավարձը, լավ ապագայի նկատմամբ հավատի պակասը. «19 տոկոսն էլ կգնար, եթե հնարավորություն ունենար, 8 տոկոսի տարիքը թույլ չի տալիս: Մինչև 50 տարեկան են գնում: Մարդկանց 4 տոկոսն ասում է, որ եթե լավ առաջարկ լիներ, կգնար: 35 տոկոսը ասում է, որ սիրում է հայրենիքը և չի գնում, 5 տոկոսը ասում է եթե ունենար հնարավորություն նույնպես կգնար»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ ներկայացնելով իր հավաքագրած տվյալները  հայտնեց, որ ՀՀ բնակչության թվաքանակը 1990-ականների սկզբին կազմել է երեք միլիոն:

«Մենք ունեցանք 160-170 հազար հոգու ներհոսք Ադրբեջանից: Հայաստանից մեկնել Եւ չի վերադարձել 1 միլիոն 750 հազար մարդ: 250 հազար մարդկանց վերադարձը հայրենիք չի բացառվում: 92, 93, 94 թվականներին բնակչության բացասական սալդոն կազմել է 650 հազար մարդ»,- ասաց ժողովրդագիր Եգանյան՝ հավելոլով, որ վերջին տարիներին յուրաքանչյուր երրորդ տնտեսություն ունի միգրանտ անդամ, և միգրանտների վաստակները երկու և ավելի անգամ պակասել են` նախորդ տարվա համամատ:

Եգանյանը վերջում հավելեց, որ վերջին տարիներին հայրենիքից մեկնողների եւ ժամանողների տարբերությունը կազմում է մոտ 35 հազար մարդ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ