01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որևէ դժվարություն չունենք Իրանում հայկական ժառանգությունը ուսումնասիրելու հարցում

«Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդեսը, որի նախաձեռնողը ՀՀ-ում Իրանի դեսպանատունն է»,- այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՃՈւ հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: Ցուցահանդին հայկական մշակույթը ներկայացված է լինելու լուսա և գրչանկարների միջոցով: Կարապետյանի հավաստիացմամբ` Իրանի իշխանությունները մեր հուշարձաններիր նկատմամբ բարյացկամ վերաբերմունք ունեն: «Որևէ դժվարություն չունենք Իրանում հայկական ժառանգությունը ուսումնասիրելու հարցում` այն էլ […]

Այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Պատվիրակության անդամները եղել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է  «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում մարտնչած, դավթաշենցի  զոհված […]

Ուղիղ կապի մեջ եմ նախագահի հետ, բայց…

«Սահմանադրությունը երաշխիք է ժողովրդավարության ամրապնդման և խորացման համար, երաշխիք է  հստակ իշխանությունների տարանջատման համար: Երաշխիք է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա համապատասխան ձայներ հավաքելով օրենսդրական նախաձեռնություններում հանդես գա, որևէ հարց հանրաքվեի ներկայացնի: Պետք է ՝ այո ասեն, որովհետև այս դեպքում մենք փոքր քաղաքական ուժերին լայն հնարավորություններ ենք տալիս»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց […]

Շարմազանով vs Աբրահամյան

Իշխող քաղաքական ուժի մամլո խոսնակը` Էդուարդ Շարմազանովը հերքել է մամուլում հրապարակաված տեղեկությունները, թե ընդգրկված չէ հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբում: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հարգելի պատճառներով չի մասնակցել շտաբի առաջին նիստին: Այսօր մասնակցելու է հերթական նիստին: «Ամբողջությամբ ընդգրկված եմ շտաբում, ողջ լիազորություններով և հնարավորություններով: Թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- նկատել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատանքներ […]

Ինչպե՞ս կբացառվի միևնույն ԱԱՀ ունեցող մարդկանց կրկնակի քվեարկությունը

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է դասակարգել նույն ազգանուն և հայրանուն ունեցող մարդկանց, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտով: «Հնարավո՞ր է ընտրատեղամասերում մարդկանց հավելյալ ցուցակ ստեղծել, որով կառանձնացվի նույնականացման քարտով քվեարկածները և կֆիքսվի նաև նրանց հասցեները»,- հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը: […]

Եգիպտոսի իշխանությունները հերքել են ԻԼԻՊ ահաբեկիչների շարքում ՀՀ քաղաքացի լինելու լուրը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել ե ն, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,- հայտնել է նա: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թեԿահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի […]

Քննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Էդգար Հարությունյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Ալեքսանյանին, կատարել է սուտ մատնություն: […]

Ռիսկով` առաջ նայելով

«Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Վաղ էր անցում կատարելը խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, այս պահին ժամանակավրեպ է, սակայն, կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»: […]

Ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը ասել է, որ այժմ ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է, գրում է gazeta.ru-ն: “Այս իրավիճակում, երբ կան մի շարք այլ հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում՝  ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Սիրիայում, կարծում ենք, որ կարիք չկա խոսելու Բելառուսում բազա տեղակայելու մասին”,- հայտարարել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի