18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեխաների մեկ երրորդն է նախաճաշում դպրոց գնալուց առաջ. ԱՆ

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար:  Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Նախարարության ներկայացուցիչներն ընդգծեցին դպրոցական […]

Միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են Պուտինին տեսնել իրենց նախագահի աթոռին

ԱՄՆ-ի Ավետարանչական ասոցիացիայի ղեկավար Ֆրենկլին Գրեմը, ով ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ քրիստոնյան, օրերս ժամանել է Մոսկվա, որտեղ հայտարարել է, որ միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել ԱՄՆ-ի նախագահի դերում, հայտնում է Komsomolskaya pravda-ն։ «Նա ինտիլիգենտ, խելացի եւ ուժեղ առաջնորդ է»,- ասել է նա։

Նույնիսկ նախարարը չգիտի

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե որևէ տեղեկության չի տիրապետում` ինչ է սպասվում մարզահամերգային համալիրին  վերջինիս վաճառքից հետո: Նախարարը գիտի միայն այն, որ կառավարության որոշումով այն վաճառված է: Սարգսյանը հավաստիացրեց` մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շենքում որևէ գործառույթ չի իրականացվել, ծրագիր չի ներկայացվել: Խոսելով շինության ճարտարապետական կառուցվածքի ապահովությունից, Սարգսյանը վստահեցրեց. «Հարցը կքննարկվի, հեղինակները կմասնակցեն: Ես երաշխավորում […]

«Հարևանի հարսն» ու «Հյուսիս-հարավ»-ը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կապի և տրանսպորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկմանը շատ զարմացավ, որ 2016 թվականին նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի միայն 9 կմ-ամնոց հատվածը: Հարությունյանը նշեց, որ ավտոճանապարհի կառուցման առումով օրինակ մեր հարևան Ադրբեջանը մեզնից արագաշարժ է: Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արձագանքեց`  9 կմ-ը՝ նվազագույնն է, ինչը պարտադիր նախատեսվում է կառուցել: […]

Հալեպում կրկին աղետ է

Հալեպի հայալեզու «Գանձասար» պարբերականի Facebook-ի պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որտեղ մասավորապես ասվում է. «Հալէպ հերթականօրէն սկսաւ վառելանիւթ եւ պարեն հասնիլ։ Ջուրը հերթաբար հասանելի սկսաւ դառնալ քաղաքի համարեա՛ բոլոր թաղամասերուն, մինչ ելեկտրականութիւնը աւելի քան 16 օրէ ի վեր անհասանելի է՝ բախումներու հետեւանքով ելեկտրակայաններու վնասուած ըլլալուն եւ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն նորոգիչ խմբակներու տուեալ կայաններ մուտքը արգիլելուն […]

Ձյուն է գալիս. տրանսպորտի և կապի նախարարությունը զգուշացնում է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ,  Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի  տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի,  Ջերմուկի,  Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, […]

Վաղարշակ Մադոյանն արժանացել է ՌԴ նախագահ Պուտինի մեդալին /վիդեո/

ՌԴ նախագահը «Օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական շքանշաններով պարգևատրելու մասին» հրաման է ստորագրել: Վլադիմիր Պուտինը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանին պարգևատրել է Պուշկինի անվան շքանշանով: Մանրամասները` տեսանյութում: 

Էներգետիկ ոլորտի ծախսերը եկող տարի կավելանան

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2016 թվականի բյուջեն, հայտարարեց, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ: Այսինքն՝ ծախսերի աճը, 2015 թվականի համեմատ, գերազանցում է 4.6 անգամ: Ըստ Սաֆարյանի՝ Էներգետիկայի ոլորտում կշարունակվեն արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի աջակցությամբ […]

Խիստ նկատողություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  5 կազմակերպություններում իրականցված  աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,  Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի