20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

50 անց տղամարդը լաց էր լինում` միակ դուստրը ինքնասպան էր եղել

«Երբ առաջին անգամ մտա քրեակատարողական հիմնարկ` հարցազրույց վարելու Սողոմոնի հետ, այդ ժամանակ նրա աղջիկը նոր էր ինքնասպանություն գործել: Պատկերացրեք 50 անց տղամարդը լաց էր լինում: Սողոմոն Քոչարյանը սթրեսային լուրջ վիճակում էր, ու այդպես էլ նրան հիվանդանոց չտարան: Երկրորդ հանդիպման ժամանակ էլ՝ չտեսած , չվայելած ընտանիքի կարոտն էր զգալի նրա մոտ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Հետք»-ի լրագրող, […]

Օբաման գրանցվել է Facebook-ում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ իր էջն է բացել Facebook սոցիալական ցանցում։ Այդ մասին տեղեկացնում է  Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ողջու՛յն, Facebook! Վերջապես ես սեփական Էջ ունեմ»,- գրել Է Օբաման: Նախագահը նշել է, որ հույս ունի, որ սոցիալական ցանցի օգտատերերն այն կօգտագործեն որպես հարթակ՝ քննարկելու կարեւոր խնդիրներ։ Իր մասին իբրեւ ինֆորմացիա Օբաման գրել է՝ «Հայր, ամուսին […]

Մանրամասներ Տուլայի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով`   բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին  բարեհաջող վիրահատվել է:  Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է […]

Բարի «հաճույքներ»

Որ ընդդիմադիր, խրոնիկ դժգոհ, դեղնախտով հիվանդ կայքը, օրաթերթը նայում ես ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հեղինակած Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» հաղորդաշարի քլնգոցն է … Վանդակի մեջ պահվող գազանի նման իրենց պատեպատ են տալիս, ատամներով կռծում վանդակի ճաղերը, իրենց ներսի թույնը փսխում ու էլի չեն հանգստանում … Նշանակում է հաղորդաշարը հաջողվել է, նշանակում է ընդդիմադիրները […]

Անկարելի ոչինչ չկա

Այսօր նշում ենք Երիտասարդության համաշխարհային օրը։ Տոնական այս օրը շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին։ Երիտասարդությունը հզոր բանակ է։ Հենց երիտասարդներն են մեր հայոց բանակի կորիզը, ովքեր, սահմանին կանգնած, պաշտպանում են մեր երկիրը հակառակորդի ոտնձգություններից։ Երիտասարդներն ամենուր ներարկում են թարմ գաղափարներ, լուծում բարդագույն խնդիրներ, առաջ տանում տնտեսությունը, հող մշակում, գիտությամբ զբաղվում, ձեռքբերումներ գրանցում միջազգային հարթակներում։ Ես մեր երիտասարդներին […]

Որոշվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի  հերթական նիստը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց   ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ըստ նախագծի նախատեսվում է. Վթարի հետևանքով զոհվածների  ընտանիքներին  […]

«Ապրելու բանաձև»-9

Ընթերցողի սեղանին է դրվել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 9-րդ հատորը։ Հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Նոյեմբերի 9-ին գրքի շնորհանդեսին, բոլոր ներկաները շնորհավորելով 9-րդ հատորի լույսընծայման կապակցությամբ, նշում էին, որ Գոհար Մարտիկյանը հերոս […]

«Քյասիբցել են սաղ»

Henaran.am-ը ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքվեց` արդյո՞ք վերջինիս դիմել են լրագրողներ վճարովի հարցազրույց անելու նպատակով: Հիշեցնենք, Ալեքսանյանը նախորդ նիստին հայտարարել էր, որ այսուհետ «փողով է հարցազրույց տալու` միայն այն լրագրողներին, ովքեր պատրաստ են վճարել 500 դոլար»: Ալեքսանյանն ասաց` առաջարկություններ եղել են, բայց «հլը որ հարզազրույց չի տվել…  քյասիբցել են սաղ»:

ԱԺ-ում հարգեցին Տուլայի վթարի զոհերի հիշատակը

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածների հիշատակը: Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժածներից մեկն էլ մի քանի օր անց մահացել է հիվանդանոցում:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՏԻՄ-երի ներկայացուցիչներին

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Այս օրը պետական տոնացույցում ընդգրկելը նշանակում է տեղական ինքնակառավարման տեղի ու դերի կարեւորում երկրի տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում: Այն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես պետական ու հասարակական կարեւոր ինստիտուտի գործունեության գնահատումն է: ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի