Փաստաբանը խաբե՞լ է. ազատազրկված գնդապետի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել /վիդեո/
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել:
Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
«Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա Զաքարյանից տեղեկացել, որ նա գործը ՄԻԵԴ չի ուղարկել, մինչդեռ դրանից առաջ նա շեշտում էր, որ գործն արդեն ուղարկված է ՄԻԵԴ, ընդամենը սպասում ենք այնտեղի պատասխանին: Երբ որ այդ պատասխանի ստանալը շատ ձգձգվեց, մենք արդեն տարակուսում էինք, թե ինչու չեն պատասխանում և անգամ պատրաստվում էինք նոր հայց ներկայացնել: Բայց վերջին ամիսների ընթացքում այդպես էլ չէր հաջողվում հանդիպել Արա Զաքարյանի հետ, որպեսզի տեղեկատվություն ստանանք այդ կապակցությամբ: Եվ երկու շաբաթ առաջ, երբ սպառվեցին այդ ինֆորմացիան երկարաձգելու բոլոր հնարավորությունները, նա պարզապես հայտարարեց, որ գործը ՄԻԵԴ ընդհանրապես չի էլ ուղարկել»,- պարզաբանեց Գագիկ Սարուխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: