03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտներիու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից […]

Վթարից տուժածների առողջական վիճակը ՌԴ առողջապահության նախարարի ուշադրության ներքո է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում […]

Երկուսուկես ամիս հետո հայտնաբերվեց՝ «Forever Yours» շապիկով.մանրամասներ

«Forever Yours» թարգմանաբար՝ ընդմիշտ քոնն եմ շապիկը հագին,  արդեն երկուս ու կես ամիս կորած «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նելլիի ամուսնու հարազատները Henaran.am-ի հետ զրույցում կիսվեցին իրենց ապրումներով: Հարազատները զայրացած ե և այլևս չեն ուզում հիշել Նելիի անունը: «Ոնց  անհետ կորել էր,այդպես  էլ թող անհետանա մեր կյանքից: Թող գնա՝ […]

Հայտնի է Տուլայում ավտոբուսի վթարից զոհվածներից ևս 4-ի ինքնությունը

Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը. 1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.), 2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), 3. Հրաչ Բադալյան, 4. Գագիկ Ստեփանյան, 5. Վաղուշ Ստեփանյան:

Լոռիում քարոզչությունը սկսված է

Լոռու մարզում կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Սահմանադրական փոփոխոխությունների վերաբերյալ քարոզչությամբ` բարեփոխումների մասին կտեղեկացնեն հանրությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ մարզպետը մանրամասնեց, որ համայնքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոքր-ինչ պասիվություն կար, սակայն հետաքրքությունը աստիճանաբար աճում է: Քարոզչությունն այսօրվանից սկսված է:  

Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում  վթարի է ենթարկվել  «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող  ավտոբուսը, որը  ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում էր  իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։ «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:  […]

Սերժ Սարգսյանը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, […]

Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Արդարադատության նախարարությանը՝ թուրքական և ադրբեջանական խմբերի հետաքննության միջնորդությամբ

Վաշինգտոն – Այսօր Ամերիկայի Հայկական համագումարը (Համագումարը) կոչ է արել արդարադատության նախարարությանը հետաքննել Թուրքիայում և Ադրբեջանում գործող օտարերկրյա միավորումների հետ կապված ամերիկյան խմբերի հնարավոր ապօրինի գործունեությունը: Կոնգրեսի Էթիկայի վարչությունը (OCE) և Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը եզրակացրել են, որ 9 կոնգրեսականներ և նրանց աշխատակազմի ավելի քան երկու տասնյակ անդամներ ընդունել են մի  ուղևորություն, որը ոչ տեղին […]

Ավտոբուսի վթարի պատճառ կարող էր լինել վարորդի հեռախոսը. նոր մանրամասներ

Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։ «Արմենպրես»–ի հետ զրույցում նա նշում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները պատմել են, որ հեռախոսազանգի պատճառով վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին եւ շուռ եկել: Պապյանը շեշտում է, […]

Լավ լուր

Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40454 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 428 երեխա՝ 232 տղա, 196 աղջիկ: 2015 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Երևան քաղաքում ծնվել է 19155 երեխա: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնելիությունն աճել է 2 տոկոսով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված