Հենրիխ Դանիելյանը՝ նոր պատերազմի վտանգի, Հայաստանի և Արցախի սահմանային անվտանգության մասին. ՈՒՂԻՂ
24News-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է «Նաիրի» բժշկական կենտրոն ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիկնազորով։ Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարն այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը երկուշաբթի կառավարական ամառանոցում ընկել ու վնասել էր արմունկը, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր։ Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ում մնացել է շուրջ կես ժամ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը. այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ի՞նչ գործի շրջանակներում են նրանք ձերբակալվել՝ կոմիտեից չմանրամասնեցին՝ նշելով, որ այդ կապակցությամբ իրենք հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ։
«Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական հարաբերություններում կուտակված ու գնալով մեծացող լարվածությունը, որ ստեղծվել […]
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում […]
«Իրավունքի» տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նշանակումը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում չի ուշանա: Թեպետ Ա.Դավթյանն իր Արցախում գտնվելը մեկնաբանել է, իբր այս բարդ եւ դժվարին իրավիճակում հայրենակիցների կողքին լինելու, անհրաժեշտության դեպքում՝ խնդիրների լուծմանը իր համեստ ներդրումն ունենալու ցանկությամբ, բայց լիրիկական զեղումներից անդին` արդեն իսկ կա պաշտոնական որոշում նրա նշանակման վերաբերյալ, ինչը կհրապարակվի շուտով»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը։ Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել։ Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել։ Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակն հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր եւ այլն) , փաստացի արձանագրեց, որ Արցախի […]
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենեւին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը»: Իսկ թե […]
























