06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարօրինակ ասուլիս` վիրուսների մասին /վիդեո/

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր ասուլիս էր կազմակերպվել բժիշկ, սննդաբան Հայկազ Սարգսյանի մասնակցությամբ, որը, սակայն, փոքր-ինչ տարբերվեց ասուլիսի ձևաչափից: Նախ` ասուլիսը սկսվեց քսան րոպե ուշացումով, ապա առաջ եկան տեխնիկական խնդիրներ` կապված լուսավորության և խոսափողի հետ: Իսկ երբ Հայկազ Սարգսյանը սկսեց ասուլիսը, նախ փոքր-ինչ պատմական ակնարկ կատարեց, խոսեց սեփական կենսագրական տվյալների մասին, ապա սկսեց խոսել մանրէների մասին […]

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մսի եւ կաթի ներկրումը

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մսի եւ կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից, նրանք պատճառաբանել են, որ Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակ է, եւ բարձր ռիսկ կա, որ հիվանդությունը Ռուսաստանի տարածք կներթափանցի, հայտնում է ТАСС-ը։ Արգելվել է ներմուծել այն կենդանիների միսը, որոնք կարող են վարակվել դաբաղով, ինչպես նաև կաթնային […]

Փոփոխություննե՞ր՝ԱԺ հանձնաժողովների գործառույթներում

Ազգային ժողովի հանձնաժողովների գոործառույթներում հնարավոր են փոփոխություններ: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանի հայտարարությանը, թե հանձնաժողովը գործառույթ չունի` սանկցիաներ կիրառելու համար: «Մի քանի օրից գարնանային նստաշրջանն է սկսվում, որտեղ քննարկվելու են Ընտրական օրենսգիրքն ու ԱԺ կանոնակարգ օրենքը: Բոլորիս լուրջ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք): Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, նշելով, որ որպես Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպան, այդ առաքելությունն առավել կարևոր և պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր […]

«ՀՅԴ-ն իր սկզբունքներին հավատարիմ չէ» /վիդեո/

«Կարծում եմ անակնկալ չկա, Սահմանադրությունը դրել է այդ սկզբունքը, որ առաջիկայում պետք է միակուսակցական համակարգ լինի: Առաջիկայում , երբ կոալիցիաները կազմվեն՝ պարզ կդառնա, թե այդ համակարգը ոնց է գործելու»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հնարավոր ստեղծմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խառատյանը փաստեց, որ նոր Սահմանադրությունը ահռելի հակասություններ է պարունակում դաշնակցության 1998 թվականին առաջադրած ծրագրային […]

Դիարբեքիրի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Դիարբեքիրում միջնակարգ դպրոցներից մեկում դիպլոմների հանձնման արարողության ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Ermenihaber.am-ը: Պայթյունը իրականացվել է «ՔԲԿ»-ականների կողմից դպրոցի բակ նետված ինքնաշեն ռումբով: Պայթյունի հետևանքով 5 աշակերտ վիրավորվել է: Շրջանի կրթության վարչության նախագահ Ադնան Հյուրաթան նշել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն:  

«Պատ կա` «ոմանցից» ավելի հոգևոր է». Նազենի Հովհաննիսյանը վրդովվել է

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովահննիսյանը Facebook-ի իր անձնական էջում գրել է. «Ուզում եմ հայրենիքից հեռանան սարայները, և Հայաստան վերադառնան Մարդիկ։ Այդքան բան։ Հ.Գ. Այն, ինչ տեղի է ունենում, արտագաղթ չէ, այլ՝ արտաՀՈՍՔ։( Հեղեղում ենք օտար ափերը՝ ամայացնելով մերը։ Ատոմի պես անվերադառնալիորեն ճեղքվել ենք։ Էդքան բան… Պատ կա, «ոմանցից» ավելի հոգևոր է.. Էդքան բան!»

Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում Հրանտ Դինքի սպանության տարելիցի առնչությամբ

Հունվարի 21-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1086-րդ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: ՀՀ դեսպանը կիսեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հունվարի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտված ակնկալիքը, որ […]

«Ամեն ինչում մեղավոր եմ». Պերմյակովն ընդունեց մեղքը

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով արտագնա դատական հերթական նիստը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ: Դատավոր Մովսիսյանը դատավարության ընթացքում ռուսական ռազմաբազայի զինծառայող, գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովին հարց ուղղեց`  իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ինչին ի պատասխան` վերջինս հայատարարեց` այո: Դատավորը նաև մեկ այլ` ճշգրտող հարցադրում կատարեց` […]

Հայտնի չէ` քանի ուժից կոալիցիա կձեւավորվի. Գագիկ Մելիքյան

«Կոալիցիա կազմելու մասին տեղեկություններն օդում կախված են»,*այսօր հրավիրված  ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նշենք, որ շրջանառվում եմ խոսակցություններ, թե ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ: «Խոսակցություններն ընդամենը քաղաքական համագործակցության մասին են: Այժմ հանդիպումներ, զրույցներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջեւ, եւ այս քաղաքական գործընթացները կշարունակվեն, սակայն որեւէ բան վերջնական որոշված չէ: Այո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի