«Vivaro» -ի խաղադրույքները պատգամավորների եւ լրագրողների համար

Մարտի 26-ին` ժամը 13:00-ին, Երեւանի «Դինամո» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ: Թիմերին երկրպագել ցանկացողները խաղին կարող են հետեւել «Դինամո» մարզադահլիճում, մուտքն ազատ է: Ֆուտբոլային հանդիպումը կարող են լուսաբանել լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ի դեպ, «Vivaro» արդեն խաղադրույքներ է առաջադրել` ԱԺ փոխխոսնակի գոլային հնարավորությունը գնահատելով 1.45, պատգամավորներ Կարեն Ավագյանին` 1.50, Սամվել Ֆարմանյանին` 1.60 գործակիցներով:
Լրագրողների թիմի համար խաղադրույք է առաջադրվում հետեւյալ ցանկով. Էդուարդ Քալանթարյան` 1.30, Վլադիմիր Հովհաննիսյան 1.40, Դավիթ Ալավերդյան` 1.50: