03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկու առյուծ մոտեցան վիրավոր աղվեսին․ նրանց արձագանքն անչափ հուզիչ էր․․․

Շատ մայրերի մոտ մայրական բնազդն այնքան զարգացած է, որ նրանք պատրաստ են պաշտպանել ոչ միայն իրենց երեխաներին, այլեւ ուրիշների։ Պարզվում է, սա վերաբերվում է ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիներին։ Այս էգ առյուծը ապացուցել է, որ կենդանիների մայրական բնազդը պակաս հզոր չէ։ Առյուծը հանկարծ է վիրավոր փոքրիկ աղվես է նկատում, եւ շարժվում դեպի նա։ Թվում է`աղվեսը […]

Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Եգիպտոսի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Մաաթիին հաջողություն մաղթեց իր առաքելությունում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների […]

Հանդիպումներ է ունեցել

Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի […]

Ո՞ւմ մատն է խառը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրերին սահմանային լարվածությունը հասավ գագաթնակետին: Տարատեսակ զինուժ կիրառվեց հատկապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին: Անցած գիշեր էլ գնդակոծվել է Բաղանիսը: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը փաստում է, որ սահմանային լարվածությունը միշտ էլ առկա է, պարզապես տարբեր իրադարձություններով պայմանավորված այդ ալիքը թուլանում և ուժեղանում է. «Ես այդ լարվածությունը կապում եմ նաև Մինսկի խմբի հետ, որին […]

ԵՏՀ բարձրագույն խորհրդի հիմնական մեսիջները

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում՝ նախագահների մակարդակով,  կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը, որոնց աշխատանքներում ներգրավված էր նաև Հայաստանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Որոշում կայացվեց, որ կվերանայի ԵՏՄ մաքսային ծառայության նոր կանոնադրությունը, որն իր մեջ ներառում է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայության համակարգում […]

Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև  սիրիահայ ընտանիքներին: Երևանի […]

Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր […]

Ստամբուլ-Երևան ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել

Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին`առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Ս տամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում: Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք մարդ ստացել է թեթև մարմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի