23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է սպանել Արթուրին. կա մեղադրյալ

Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանության գործով արդեն կա մեղադրյալ: «Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է անձի ինքնությունը, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Դեկտեմբերի 24-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել […]

2016-ը բարդ է լինելու Հայաստանի համար. Առավոտ

Անցյալ շաբաթ Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարեւոր հնարավորություն ընձեռեց՝ նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ձոն Քըրբին ՝ հավելելով. «Նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, եւ մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Նրանց պահանջով Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա»,- ասել է Պետդեպսսրտամենտի խոսնակը։ Քըրբին […]

Եղանակն անփոփոխ կմնա

ՀՀ տարածքում դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վտանգավոր սեր. Ժամանակ

Ըստ Gallup International-ի հարցման արդյունքների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշ ունեցողն է Հայաստանում։ Այս կապակցությամբ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ասաց, որ պետք էր քննարկել հարցի մյուս կողմը՝ արդյո՞ք ՌԴ նախագահը սիրում Է Հայաստանն ու հայերին։ Արշակյանն ասաց, որ հայերը գուցե շարժվում են՝ թշնամուս թշնամին իմ բարեկամն է սկզբունքով, քանի […]

Հրաժարական կտա՞. Սերժ Սարգսյանն ընտրություն կատարեց. Հայկական Ժամանակ

Աերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։ Մինչ այդ նա զբաղեցնում Էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոն։ ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր։ Համառ լուրեր են շրջանաովում, որ Վախթանգ Աբրա­համյանն ապագայում նշանակվելու Է ԿԲ նախագա­հի պաշտոնում։ ԿԲ գործող նախագահը ՝ Արթուր Ջավաղյանը իր պաշտոնին վերանշանակվել է ան­ցած տարվա մայիսին 6 տարի ժամկետով։ […]

Շարունակելու ենք ջանքեր գործադրել` ԼՂ հարցի կարգավորման համար․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը, ինչպես նախկինում, շարունակելու է ինքնուրույն ջանքեր գործադրել, որպեսզի օգնի ղարաբաղյան  հակամարտության կողմերին փոխզիջման գնալ։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախօրեին իր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական երկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա խոսել է նաեւ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու ասել, որ թեեւ կարգավորման գործընթացում նվաճում չի արձանագրվել, սակայն նախագահները հնարավորություն […]

Շարմազանովը ներողություն է խնդրում /վիդեո/

ՀՀԿ ԳՄ այս տարվա թերևս վերջին նիստից հետո լրագրողների հետ ասուլիսը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավարտեց ամանորյա բարեմաղթանքներով: Հետաքրքրական է, որ Շարմազանովը մաղթանքները սկսեց ներողություն խնդրելով: Մանրամասները՝ տեսանյութում:

Հորդորում եմ՝ նրանց ասածները հալած յուղի տեղ չընդունել. Շարմազանով/վիդեո/

Օրերս Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կատարված հանցագործության մասինհաղորդում է ներկայացրել երկրի Գլխավոր դատախազին՝ սահմանադրական հանրաքվեի օրը 5 ընտրատեղամասերում տվյալների կեղծման փաստերի շուրջ, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե հինգ օրինակով կարելի է պնդել, թե հանրաքվեն կեղծվել է: «Բարեկամաբար հորդորում […]

Հայկական դիրքորոշումը չի փոխվել. ՀՀԿ խոսնակ/վիդեո/

ՀՀ դիրքորոշումն Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի կրել, հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում անցնող շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման մասին: ՀՀԿ խոսնակը անդրադարձավ նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի