23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հարբած վարորդների հանդեպ ներողամտություն չի դրսևորվի. ոստիկանություն

Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանության հայտարարությունը է տարածե, որտեղ մասանվորապես ասվում է. «Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են: Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է […]

Սուրբ ծնունդին Հռոմի պապն աղոթել է խաղաղության համար

Այսօր ողջ աշխարհի քրիստոնյաների մեծ մասը նշում է Սուրբ ծնունդը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի բոլոր կաթոլիկներին շնորհավորել է Քրիստոսի Ծննդյան տոնի առթիվ։ Նա ներկայացրել է իր ՍուրբԾննդյան Urbi et Orbi («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական ուղերձը եւ օրհնությունը։ Այսօր, ուղիղ կեսօրին (Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին) Պապը հայտնվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում եւ, դիմելով հազարավոր […]

Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որի օրակարգային առաջին հարցով տեղի է ունեցել խորհրդի նախագահի ընտրություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետ Աբրահամյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հովիկ Աբրահամյանը միաձայն վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար […]

Բարձրահարկ շենքը կապ չունի վարչապետի հետ. Նարեկ Սարգսյան /վիդեո/

Արտգործնախարարության ետնամասում կառուցվող 14-15 հարկանի շենքը որևէ կապ չունի վարչապետի կամ նրա ընտանիքի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ խոսելով Ամիրյան-Բյուզանդ խաչմերուկում կառուցվող բազմահարկ շենքի մասին: Մեկնաբանությունները՝ տեսանյութում.

ԻՊ ահաբեկիչները 50 հոգու են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  ահաբեկիչները գլխատել են իրենց 50 կողմնակիցներին։ Ինչպես պարզվել է, ահաբեկիչները գլխատել են իրենց անդամներին, քանի որ վերջինները հրաժարվել են իրենց վրա պայթուցիկ գոտիներ կրել կռիվների ժամանակ։ Ահաբեկիչները նրանց մեղադրել են վախկոտության մեջ ու մասսայական սպանել նրանց։  

Զինվոր է զոհվել

Վերջին երկու օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօր կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված […]

Նոր մանրամասներ` Տուլայի վթարի տուժածների մասին

Ռուսաստանի հիվանդանոցում գտնվող Տուլայի ավտովթարից տուժածներից մեկը, ով ուներ կյանքին սպառնացող ուղիղ վտանգ, բարդ վիրահատություն է տարել և կիրակի օրը կվերադառնա Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ի հիվանդանոցում այս պահին այլ տուժածներ չկան, բոլորն ավելի վաղ տեղափոխվել են Հայաստան:

Որտեղ եւ ում հետ է Նոր տարին դիմավորելու Վլադիմիր Պուտինը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը, ինչպես նախորդ տարիներին, Ամանորը կտոնի տանը՝ ազգականների ու մերձավորների շրջապատում, գրում է Ria.ru-ն: «Մինչեւ ամսի 30-ը ներառյալ նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն պլանավորված է, նախագահն աշխատելու է։ Իսկ Ամանորը նա ավանդաբար կդիմավորի տանը, ազգականների ու մերձավորների հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր […]

Նախագահը բաժակ բարձրացրեց ՝ հանուն /վիդեո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության էր  հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորեց ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներին: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը լրագրողների Ամանորի ընդունելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի