29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պուտինը զսպվածության կոչ է արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հայտարարություն է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը խիստ անհանգստացած է շփման գծում մարտերի վերսկսման մասին տեղեկություններով, հայտնում է РИА «Новости»-ն։ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել, որպեսզի մարդկային նոր կորուստներ թույլ չտրվի։  

ՀՀ ՊՆ-ում ընդունել են օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են […]

Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին

«Sistem Of A Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյակ։ Նա գրել է, որ երեք պատճառներ կարող էին նման իրավիճակի հանգեցնել։ «1, ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն է։ Գուցե սա դրբեջանին ստիպել է հավատալ, որ ժամանակը նրանց դեմ է և վերջնական արդյունքը Լեռնային […]

Ադրբեջանական զինուժը արկակոծում է Մարտակերտ քաղաքը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն […]

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ԼՂ հակամարտության գոտում զսպվածության կոչ է արել

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նրանք հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ մարտերը պետք է դադարեցվել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափից ավելի կյանքեր է խլել չափազանց երկար ժամանակահատվածում: Մենք հորդորում ենք բոլոր […]

Կարծում են՝ երբ ուզեն, կարող են հարձակվել Արցախի ուղղությամբ, իսկ երբ ոչ՝ դադարեցնե՞ն մարտական գործողությունները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանում երևի կարծում են, թե երբ ուզեն կարող են հարձակվել Արցախի ուղղությամբ, իսկ երբ ոչ՝ դադարեցնե՞ն մարտական գործողությունները։ Սխալը նրանք անցած գիշեր են թույլ տվել ու հիմա չեն կարող այդքան հեշտ փախչել պատասխանատվությունից։ Զինադադարի համար նրանք ընդամենը մեկ ճանապարհ ունեն՝ պիտի խնդրեն պաշտոնական Ստեփանակերտից։ Գլխներին տան ու […]

Կոնգրեսական Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները: Կոնգրեսականը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից զգալի ուժով նախահարձակ լինելը, որը հանգեցրել է 18 զինվորականների և մեկ քաղաքացիական անձի` 12-ամյա երեխայի մահվան: «Այդ հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն […]

Ջոն Քերին դատապարտել է ու կոչ արել

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնց պատճառով զոհեր են եղել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Այդ մասին իր հայտարարության մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Ցավակցոմ ենք բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին: Անկայուն իրավիճակը ցույց է […]

Բաքուն ու Կիրովաբադը…հրամանատարը իր ծննդյան օրը նվեր կանի

«Գնում ենք հպարտ, վստահ ու գնում ենք Բաքուն ու Կիրովաբադը մեզ համար հանգստավայր դարձնելու»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը: Ի դեպ այսօր` ապրիլի 3-ին հրամանատարը նշում է իր ծննդյան 64-րդ ամյակը: «Ճակատագրական օր է, գնում եմ ինձ նվեր անելու…»,-ժպտում է Միաքայելյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի