11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե Ադրբեջանի պլանն իրականացվեր, նրանք ներխուժելու էին Ստեփանակերտ /վիդեո/

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ եղել է Ստեփանակերտում, Մարտակերտում, վերադարձել Թալիշի և Մատաղիսի ճանապարհով:

«Սա արդեն չի կարելի համարել զինադադարի խախտում: Սա պատերազմ է: Գիշերն եմ վերադարձել Արցախից: Այս գծում ինտենսիվ մարտական գործողություններեր են եղել: Այդ ամենը երևում է:  Թշնամու պլանը ձախողվել է: Ըստ էության, եթե Ադրբեջանի պլանն իրականացվեր, նրանք ներխուժելու էին Ստեփանակերտ»:

Փաշինյանը շեշտեց, որ այս իրավիճակն, ըստ էության, նոր բան չէր ու քանի այս խնդիրը վերջնական լուծում չի ստացել, դժվար է ասել, որ վերջնական խաղաղություն ձեռք կբերենք: Պատգամավորը ընդգծեց, որ Ադրբեջանին խեղճացնելու մի տարբերակ կա. «Հարկավոր է Ադրբեջանին պատճառել լուրջ կորուստներ, տարածքային կորուստներ,  որ Ալիևը գոնե մի տարի շոկից դուրս չգա»:

Տեսանյութը՝  քիչ անց: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ