Կան պետություններ, որոնք սիլիբիլի էին անում Թուրքիայի հետ, հիմա էլ Ադրբեջանի հետ են անում. Շարմազանով /վիդեո/
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այսօր Վիեննայում նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն` ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ուղերձը հստակ էր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին:
«ՀՀ նախագահը հստակ նշեց, որ նախևառաջ հրադադարի ռեժիմը և ահաբեկչական գործողությունների հեղինակը Ադրբեջանն է: Ադրբեջանը ուզի, թե չուզի, պարտավոր է բանակցություն վարել Լեռնային Ղարաբաղի հետ, որովհետև 1994 թվականի զինադադարի ռեժիմը կնքել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ››:
Շարմազանովը հիշեցրեց` հետ քայլ լինել չի կարող:
‹‹Արդբեջանցիները պիտի խոսեն ոչ թե նոր զինադադարի մասին, այլ պետք է զորքերը հետ տանեն: Երրորդ` ոչ հասցեական գնահատակնները ոչ միայն չեն օժանդակում, այլ նաև մեր համոզմամբ խոչընդոտում են, խանգարում են խնդրի կարգավորմանը, բացի այդ` նոր թևեր են տալիս ահաբեկչին: Մենք տեսել ենք` կան պետություններ, որոնք սիլիբիլի էին անում Թուրքիայի հետ, հիմա արդեն`Ադրբեջանի հետ են անում:
Այդ երևույթները ոչ միայն գլխացավանք, այլ նաև լուրջ սպառնալիք են տարածշրջանի համար››, – ասաց Շարմազանովը: