06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախում հպարտ են այն միասնությամբ, որը կա մեր հանրության ու քաղաքական ուժերի միջև. Շարմազանով

Ասօր ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին Միասնության ու Արցախին ջերմորեն աջակցելու համար: Արցախում հպարտանում են մեր համախմբվածությամբ:

«Իրավիճակը  գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո: Բազմաթիվ պատգամավորներ ու քաղաքացիներ ցանկանում են օժանդակություն ցուցաբերել արցախահայությանը, Արցախի կառավարությունը արդեն ստեղծել է նման շտաբ, որն ընդունում է օժանդակությունը, ստեղծվել է հաշվեհամար: Բազմաթիվ պատգամավորներ արդեն ֆինանսական ու պարենային օգնություն են ուղարկել: Արցախում հպարտ են այն միասնությամբ, որը կա մեր հանրության ու քաղաքական ուժերի միջև»,- ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ