06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արթիկ-Արագած ճանապարհահատվածը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Դաունի համախտանիշով այս 20-ամյա աղջիկը կոտրում է բոլոր կարծրատիպերը

Իռլանդիայից 20-ամյա Ռոյիսին դե Բուրկան Դաունի համախտանիշ ունի։ Աղջիկը կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Այս յուրահատուկ աղջիկը ոչ միայն ավարտել է իջնակարգ դպրոցը, այլեւ համալսարան է ընդունվել։ Ռոյիսինը ծնվել է մեծ ընտանիքում, նա 6 քույր ու եղբայր ունի, եւ նրա մայրը նրան մյուս երեխաների նման է դաստիարակել։ «Սկզբում վախեցա, երբ ինձ ասացին, որ նա Դաունի համախտանիշով […]

Թանկացումներ /վիդեո/

Սպառողական գները Հայաստանում հունվարին, 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 2,2 տոկոսով: ԱՎԾ գների համեմատման բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով` գնաճի աճը հունվարին հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 5 տոկոսանոց թանկացմամբ։ Ծառայությունների գները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 0,4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով։ Մանրամասները` տեսանյութում:  

Մենք չենք օգնի ինքնասպանություն գործել․ բժիշկները բոյկոտել են

Կանադայի քրիստոնյա հազարավոր բժիշկներ վախենում են, որ իրենց կստիպեն էվթանազիա իրականացնել, եթե դրա մասին օրենքը երկրի Գերագույն դատարանն ընդունի։ Մինչեւ հունիս օրենքը պետք է քննարկվի եւ ընդունվի, սակայն քրիստոնյա բժիշկները վախենում են, իրենք այդպիսով ինքնասպանության մասնակից կդառնան։ «Դա սխալ ճանապարհ է, եւ շատ վատ հետեւանքներ առաջ կբերի։ Մեր երկրում բազմաթիվ բժիշկներ կան, ովքեր չեն ցանկանում […]

Քաղաքապետարանը հորդորում է

Հարգելի  համաքաղաքացիներ, Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ,  հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնենք,  որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, […]

Չի հաստատվում, որ Մուշեղը կպել է Անիին

«Ոչ մի կերպ չի հաստատվում, որ Մուշեղը  կպել է Անիին: Խոսքս փորձաքննության մասին է»,-Henaran.am-ի հետ զրույցում  նշեց էքստրասենս Անի Մաջնունյանի գործով կալանավորված Մուշեղ Մխիթարյանի  պաշտպան` Մարինե Ֆարմանյանը: Փաստաբանը նշեց, որ դատարանը հունվարի 29-ին երկու ամսով երկարացրել է Մուշեղի  կալանքը: Դատարանը այդ որոշման հիմքում դրել է այն, որ Մուշեղի դեմ վկան ցուցմունք է տվել, նա ազատության […]

Նռան 10 օգտակար հատկությունները

1. Ակտիվացնում է հորմոնները Յուղերը, որոնք պարունակվում են նռան հատիկների կորիզներում, վերականգնում են օրգանիզմի հորմոնալ բալանսը: Դրա համար խորհուրդ է տրվում ուտել նռան սերմերը ցավալի մենստրուացիաների, գլխացավերի և կլիմաքսի հայտնվելու ժամանակ: 2. Բնական ինսուլին Նռան պտուղները այն հազվադեպ «քաղցրեղեններից» են, որոնք ոչ միայն ցուցված են, այլ նաև օգտակար են շաքարային դիաբետով հիվանդներին: Օգտագործելով օրվա ընթացքում, […]

Մի գիշերում` ամսական նորմայի կեսի չափ տեղումներ. եղանակային անակնկալ

«Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87 սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆանտանում՝ 53 սմ»,-Նշեց Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի