Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարան ական դիվանագիտության […]