Հայաստանի արտգործնախարարը կայցելի Նյու Յորք
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ: