15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյումրեցի կինը հանձնեց զինամթերքը

Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Սվետլանա Մ.-ն եւ կամավոր հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի 36 փամփուշտ: Կինը հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իրենց տան նկուղից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Զինամթերքը հանգուցյալ ամուսինն իր հետ բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Մ. Մելքոնյան պողոտայի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Լիոնի այգում՝ Վարդավառի լճի մոտակայքում՝ մոտ 1700 քմ, Տիչինայի 207/6 […]

Սպանել են, թե՞ «դոզաի» տակ է մնացել. մանրամասներ

Եղվարդ քաղաքում երեկ հայտնաբերված Ռ.Մ-ն հարևանների հաղորդմամբ թմրամոլ է եղել: Այս մասի Henaran.am-ը տեղեկացավ նրա վարձակալած տան հարևաններից: «Մեր իմանալով տանից ներարկիչներ են գտել, բայց հարևաններով դա վաղուց էինք կասկածում: Չգիտենք սպանել են, թե՞ դոզա տակ է մնացել»,-ասաց Ա.Մ-ն: Նշենք, որ ԱԻՆ-ում ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ […]

Ռիո-2016. ԱՄՆ-ն հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կայացավ բասկետբոլի մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը: ԱՄՆ-ի հավաքականը 82:76 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ: Հանդիպման սկզբնամասում ամերիկացիները հաշվի մեջ առաջ անցան և մինչև խաղի ավարտը կարողացան պահպանել այն: Մրցավեճի ամենաարդյունավետ խաղացողը Պաու Գազոլն էր, որը հավաքեց 23 միավոր: Մայք Կրժիժևսկու թիմի կազմում 22 միավոր է հավաքել Քլեյ Թոմփսոնը: Եզրափակչում ԱՄՆ-ի […]

Վանաձորում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ: 2016թ. օգոստոսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոցում ապօրինի հատվել է փշատերեւ 6 հատ ծառ՝ պատճառելով զգալի չափերի վնաս: Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական […]

Հայաստան է վերադարձել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը

Այս գիշեր Ռիո-դե-Ժանեյրոյից Զվարթնոց օդանավակայան է ժամանել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը: Վերադարձողների կազմում են ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, մարմնամարզիկները: Հայաստան են վերադարձել 5-րդ տեղը զբաղեցրած Նազիկ Ավդալյանը եւ 10-րդ տեղը զբաղեցրած Սոնա Պողոսյանը: Ռիո-դե-Ժանեյրոյում են մնացել մեդալակաիրներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը:

Երեք երիտասարդի բռնաբարության մեջ մեղադրող 20–ամյա աղջիկը դատապարտվել է

Իր համագյուղացի երեք տղաների նկատմամբ սուտ մատնություն կատարելու եւ նրանց իրեն բռնաբարելու մեջ մեղադրող Արտաշատի 20–ամյա բնակչուհին դատապարտվել է 6 ամիս ժամկետով ազատազրկման: 20–ամյա աղջիկը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ իր համագյուղացի Վ.Գասպարյանն իր կամքին հակառակ հյուրանոցում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ ավելի ուշ Լ.Եգանյանը եւ Դ. Համբարյանը՝ Աչաջուր գյուղում գտնվող իր տատիկի […]

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. փաստաբանը ահազանգում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. արդեն 3-րդ օրն է՝ նա չի կարողանում շարժել ոտքի մատները, իսկ վիրահատությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է: Այս մասին հայտնում է Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը: Հովհաննես հարությունյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ […]

Արարատ Խանդոյանի փաստաբանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածայաին անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված  Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանի խոսքով՝  քննիչը  ներկայացրել է փորձաքննության արդյունքները, որոնք ըստ փաստաբանի՝ որեւէ առնչություն չունեն իր պաշտպանյալի հետ: Նշենք, որ Արարատ Խանդոյանին, որ «Սասնա ծռերի» անդամ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի