«Ռոստովը» զարմացրել է Անչելոտիին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը: «Բարդ խումբ է. պետք է զգույշ լինենք: Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» դուրս թողեց «Բավարիային» այս խաղարկությունից: «Ռոստովը» զարմացրեց ինձ «Այաքսի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակով, իսկ ՊՍՎ-ն նախորդ մրցաշրջանում միայն 11-մետրանոցներով զիջեց «Ատլետիկոյին»: Այս խումբը թույլ չէ»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:





































