11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոն են բաժանում. Էջմիածնում նախընտրական թեժ իրավիճակ է /վիդեո/

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, իրեն առաջադրող Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Հրաչիկ Աբգարյանի, Զարզանդ Գրիգորյանի խորհրդով, սկսել է «պաշտոնների բաժանում անել»:

Henaran.am-ի տեղեկություններով հանուն հնարավոր ձայների` Արթուր Թումանյանը բոլորին պաշտոններ է խոստանում քաղաքապետարանում, գործազուրկներին աշխատանք է խոստանում քաղաքապետարանում:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացանք Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանից: Փոխքաղաքապետը փաստարկված ներկայացրեց, որ Թումանյան Արթուրի արածն ավանտյուրա է, որ քաղաքապետարանի աշխատակիցները համայնքային ծառայողներ են, ովքեր պաշտպանված են օրենքով: Երբեք չի կարող որեւէ քաղաքապետ իր քմահաճույքով աշխատանքից ազատել մասնագետներին ու նրանց փոխարեն ուրիշներին աշխատանքի ընդունել: Բացի այդ` համայնքում կա ավագանու ինստիտուտ, եւ քաղաքապետն իրավունք չունի միանձնյա որեւէ որոշում կայացնել. «Այնպես որ,- ասաց Վազրիկ Գրիգորյանը,- Թումանյանն ուղղակի կամենում է մոլորեցնել մի 15-20 հոգու, որ իր օգտին քվեարկեն, բայց չի կարող. Էջմիածնեցիներն իմաստուն են»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ