15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավտովթար Եղվարդում. 44-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 02.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Պանդա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի 34 LN 054 համարանիշի (վարորդ Մ. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZZ 504 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է «Պանդա» խանութի պահակատանը, ինչի հետեւանքով 44-ամյա Մ.Հ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ. տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ