04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Քառօրյա պատերազմից հետո աշխատանքները ավելի արագացվել են. նախարար

«Առաջին գծի կատարելագործման աշխատանքները, տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները սկսվել են դեռեւս 2013-ի վերջին, իսկ քառօրյա պատերազմից հետո այդ աշխատանքները միայն արագացվել են»,- այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագորղների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն քառօրյա մարտական գործողություններից հետո: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական գիծը ինժեներական սարքավորումներով ամբողջ խորությամբ եւ ճակատով հագեցվածությունն ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը: Ուղղակի ինժեներական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները տարվել են այն տեղերում, որտեղ թեթեւակի փոփոխություններ են եղել,-նշել է նախարարը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ