25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոսկե մեդալների պատրաստ էինք. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ամփոփեց Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում հավաքականի ելույթները.  «Մեր անցած ճանապարհը բոլորը գիտեն: Հավաքականը բոլոր տարիներին տարբեր մեդալներով է վերադարձել մրցումներից: Անցած ճանապարհն ապացուցում է, որ Օլիմպիադայում պետք է պատշաճ մասնակցություն ունենայինք: Ոսկե մեդալների պատրաստ էինք, սակայն ստացվեց 1 ոսկե […]

Սուպերմարկետի ավտոկայանատեղից մոտոցիկլետ փախցնողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանություն լրատվության վարչությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկը 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական […]

Ինչ-որ մեկի թիկունքում չի թաքնվելու

«Յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր բնակավայրում, չեմ ուզում թաքցնել, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը բարձրացնում են, բայց առջևում ՏԻՄ ընտրություններ են, և «Բարգավաճ Հայաստանը», որտեղ մենք տեսել ենք, որ ունենք մրցունակ թեկնածու, ով ունի տվյալ համայնքը զարգացնելու ծրագիր, առաջարկել ենք թեկնածուներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն: Հարցին` եթե Գ. […]

Սա պետք է դիտարկել Ռուսաստանում ընթացող «վհուկների որսի» հետ

«Ակնհայտ է, որ քաղաքական աստառ կա այս ամենում: Ստեփան Գրիգորյանը բացի նրանից, որ քաղաքագետ է և փորձագետ, նաև եղել է Հայաստանի դեսպանատան աշխատակից, փոխդեսպան է եղել ՌԴ-ում, քաջատեղյակ եմ իր գործունեության մասին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` խոսելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի նկատմամբ ՌԴ մուտքի արգելքի մասին: «Սա […]

Չենք կարող դա համարել «դեղին քարտ». ՀՀԿ-ը` Ռ. Քոչարյանին

«Գնահատականը բավական խիստ է տրված, բնականաբար, եթե մի քանի հոգանոց խումբ նման քայլերի է գնում, չենք կարող դրանով գնահատական տալ ամբողջ հանրության վերաբերյալ և դա համարել «դեղին քարտ»»,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Ըստ վերջինիս ցանկացած նմանատիպ երևույթ մտահոգիչ է, և այդ երևույթներից իշխանությունը […]

ՀՔԾ-ն մանրամասներ է հրապարակել «Սասնա ծռեր»-ի ավտոմեքենաների և զենքերի մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Քրեական գործին միացվել են նաև […]

«Ցեղասպանության դատապարտմամբ Արգենտինան վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին». ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության ԱԳՆ արտաքին քաղաքականության հարցերով փոխքարտուղար դեսպան Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենի հետ: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձեւաչափով դինամիկ զարգացում են ապրում: […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա […]

Զգում եմ՝ իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է ուրախացել. Արթուր Ալեքսանյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   խոսեցին տպավորությունների, ժողովորդին պարգևած ուրախության մասին. «Հպարտություն եմ ապրում՝ լինելով Հայաստանի 14-րդ Օլիմպիական չեմպիոնը: Զգում եմ, թե մարդիկ ինչ ուրախություն են ապրել,: Ձգտում եմ առաջ շարժվել և դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն», – ասաց Արթուր Ալեքսանյանը: Արթուրն անդրադարձավ նաև  իր անվան մարզադպրոցի անմխիթար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի