18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այլ ձև գոյություն չունի. ինչպես է աշխատելու Կարեն Կարապետյանը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատաուր Քոքոբելյանի հարցը ևս ուղղված էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա ՀՀ-ում մեծ խնդիր համարեց ստվերն ու մենաշնորհները և հարցրեց, թե ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը նոր վարչապետը:  Մինչ հարցին պատասխանելը՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Առաջարկում եմ՝ գուցե ավելորդ է հնչեցնել, բայց հայտարարում եմ, որ նման բանաձևով եմ ուզում աշխատել, պատրաստ եմ աշխատել ԱԺ-ի հետ, լինել մինչև վերջ պարզ, բաց և անկեղծ»:

Վարչապետն այնուհետև անդրադառնալով հարցին՝ ասաց, որ վճռական են տրամադրված մենաշնորհների դեմ պայքարում: «Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերտադրվել՝ ո՛չ, փորձելո՞ւ ենք դա անել, թե ոչ, այո՛, կհաջողվի՞՝ կտեսնենք, տրամադրվա՞ծ ենք՝ շատ վճառական, որովհետև այլ ձև գոյություն չունի: Հարկեր փոխելով, բանաձևեր փոխելով՝ մենք տնտեսություն չենք կարող վերարտադրել»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց նա: Կարեն Կարապետյանը հավելեց, թե մենաշնորհները միշտ չէ, որ վատ են:

«Բնույթից է կախված, նայած թե ինչպես են առաջանում, շուկան փոքր է, եթե բնականոն մրցունակ դաշտում է ձևավորվում, դա նորմալ է, իսկ եթե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին՝ դա արդեն այլ բան է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ