25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անկողնում կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անկողնում հայտնաբերել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի:

Պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը վաղը հավանական է տեղափոխվի հիվանդասենյակ

  Շուրջ տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակում առկա է զգալի դրական տեղաշարժ: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ

  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիո դե Ժանեյրոյում  կայացած 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: «Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ թե՛ ձեզ և թե՛ մեզ […]

«Աշխարհ թուրքերին չես ուզում դատել» /վիդեո/

Պատանի երկրապահները օրեր առաջ ԵԿՄ «Եռասերունդ» ճամբարից ուխտագնացություն կատարեցին Ծովինար գյուղի Աստվածածին եկեղեցի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Թեքֆանդոյի Շիրակի մարզի ներկայացուցիչ, ճամբարի ֆիզիկական ծառայության պետ  Արա Խաչատրյանը նշեց, որ ուխտագնությունը իրականացվել է ամեն շաբաթ, երբ  շուրջ 5 կիլոմետր քայլել են ոտքով և հոգևորի ու հայրենիքի միասնականությունը ամեն պահ ոգևորել է պատանի երկրապահներին: «Մայոր Արայիկ Հարությունյանի […]

Էրդողանի արձանը «մոռացել են» /ֆոտո/

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի   […]

Արարատ Խանդոյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի մասով գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է  Խանդոյանի  փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է:

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում 12 թիրախ է խոցել

Սեպտեմբերի 5-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի կործանիչները օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` ռմբակոծվել են  մասնավորապես Հյուսիսային Իրաքի Մեթինա և Հաքուրթ շրջանները: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 12 թիրախ: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին երեկոյան  Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա […]

Հրազդանում 7-ամյա որդուն վրաերթի ենթարկելու համար վարորդին դանակահարած հայրը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ […]

Քաղաքացիների ընդունելության օր ՊՆ վարչական համալիրում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների դիմումներն ու հարցերը ուղղված ՀՀ պաշտպանության նախարարին բազմաբնույթ էին և ներառում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտները: Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի