13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հուլիսի 24-ից անհետ կորած քաղաքացու դին հայտնաբերվել է Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել 1934 թ. ծնված Խ. Կ.-ի դին, ով ս․ թ․ հուլիսի 24-ից համարվում էր անհետ կորած։

Դիակի դուրսբերման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի 3 փրկարարներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ