28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վանաձորում տեղի ունեցած սպանության գործով կա կասկածյալ

Վանաձորում հուլիսի 3-ին հրազենային վնասվածքից մահացած, ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանի սպանության դեպքով կա կասկածյալ: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալն ու սպանվածը գործարար են: Դեռեւս հայտնի չէ սպանության շարժառիթը: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104.-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապանություն եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ […]

Կինն ընկել է գնացքի տակ

Հուլիսի 2-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում գնացքի տակ մարդ է ընկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.40-ի սահմաններում, նշված հատվածում բեռնատար գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով […]

Անդրե Սպայթ Մկրտչյանը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ: Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորին քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը: Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային […]

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության լավագույն մարզիկ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն մարզիկ: Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո հայ մարզիկը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ: Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 […]

Կարևորն այն է, որ դիտարժան ֆուտբոլ ստացվեց․ Շարմազանով /վիդեո/

Այսօր լրագրողների ու պատգամավորների միջև տեղի ունեցած ֆուտբոլլային հանդիպումից հետո  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Խայտառակ հանդիպում տեղի ունեցավ․ բայց ոչինչ, ռևանշ կլինի։ Սեպտեմբերին կխաղանք լրագրողների հետ»։ Շարմազանովը շեշտեց՝ կարևոր չէ՝ ով հաղթեց, ով պարտվեց։ Կարևորն այն է, որ դիտարժան ֆուտբոլ ստացվեց։ Հիշեցնենք՝ պատգամավորները հաղթեցին լրագրողներին՝ 4-0 հաշվով։ Մանրամասները՝ տեսանյութում։

Դպրոցի միջանցքում օձ է հայտնաբերվել

  Հուլիսի 4-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի միջանցքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  

Եվրո-2016․ Ֆրանսիա – Իսլանդիա՝ 5։2

Իսլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում՝ 1/4 եզրափակչում պարտվեց Ֆրանսիային։ 45 րոպեի ընթացքում Դիդյե Դեշամի սաները 4 գնդակ ուղարկեցին Հանես Հալդորսոնի պաշտպանած դարպասը․ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Պոլ Պոգբան, Դիմիտրի Պայեն և Անտուան Գրիզմանը։ Չնայած հաշվին՝ Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները չհանձնվեցին : 56-րդ րոպեին Կոլբեյն Սիգտորսոնին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Ժիրուն դուբլ ձևակերպեց, […]

Հայտնի ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբայրը երկու ամսով կալանավորվել է

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանն այսօր երկու ամսվով կալանավորվել է: Հիշեցնենք, որ հուլիսի մեկին խուզակություններ էին կատարվել Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն […]

Պատգամավորները հաղթեցին լրագրողներին /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր պատգամավորները իրեց ուժերը  չափեցին լրագրողների հետ՝ ֆուտբոլի դաշտում։ Պատգամավորները պարտության մատնեցին լրագրողներին՝ 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացեց ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը, հետո հաշիվը կրկնապատկեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը: Իր թիմի երրորդ գոլի հեղինակը դարձավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնականը՝ Սարգիս Քեֆիլյանը։ Վերջին գոլի հեղինակը դարձավ Սամվել Ֆարմանյանը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված