06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բավականաչափ բան է արվում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բավականաչափ բան է արվում։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու միտքն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ունենք համապատասխան ձեւաչափ, որը Մինսկի խումբն է, մեր ուղիղ երկխոսությունը […]

Հարցը պետք է լուծում գտնի /վիդեո/

«Հայաստանում բավականին հաճախակի են հանգստյան տներին վերաբերող պետպատվերների հարցերով կեղծիքները»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը: Նա հիշեցրել է, որ այն միջոցներով, որոնք պետությունը հատկացրել է պետական ծառայողների սոցիալական աջակցության փաթեթին, նրանք կարող են հանգստանալու մեկնել Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում: «Ամեն դեպքում հարցը պետք է լուծվի շատ օպերատիվ ու բարեխիղճ […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հուլիսի 8-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի  փողոցի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Միջազգային հանրությունը պետք է բռնի մարդասպան երկրի ձեռքը, ոչ թե թևեր տա նրան»

Հարկավոր է  հրաժարվել բոլոր այն փաստաթղթերից, որոնք  աղավաղում են Արցախի արդար պայքարը: Այլապես տպավորություն է, որ ոմանք ՀՀ և ԼՂՀ հասարակություններին ցանկանում են ընտելացնել տարածքների զիջման դիմաց Արցախի կարգավիճակին:  Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր, ազգարգագետ Հրանուշ Խառատյանի և «Հանուն մարդկային կայուն […]

Լավրովը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լարովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ այցի օրակարգում երկկողմ համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերն են:

Նախարարը չի շտապում վերջնական եզրակացություն անել

«Խոսքը պետծառայողների սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին չէ, այլ կասեցնելու՝ 2017-2019 թվականների համար»,- այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ինչպես վարչապետը նշեց, կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է պարոն Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ գրասենյակի հետ Հայաստանի խորհրդարանի աշխատանքը կլինի էլ ավելի արդյունավետ: Խորհրդարանի ղեկավարը, բարձր գնահատելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, նշել է, որ […]

«Հայաստանի բախտը բերել է»

Հայաստանի բախտը բերել է, որ Ադրբեջանը Կազանյան փաստաթղթին չի համաձայնել: Այդ մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: «Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա մենք միջազգային հանրության առջև շատ թույլ ենք ներկայանում: Վերջին տարիներին ես մոտ 40 անգամ մասնակցել եմ ՄԱԿ-ի աշխատանքներին: Այդ […]

Ամերիկացի ոստիկանները կրակել են անզեն տղամարդու վրա /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ում ոստիկանները կրակել ու սպանել են անզեն սեւամորթ տղամարդուն։ Դեպքը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգում, 37-ամյա Էլթոն Ստերլինգը հրազենային վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում։ Տղամարդու սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները։ Ոստիկանների ու տղամարդու միջեւ վեճ է սկսվել, եւ նրանք կրակել են նրա վրա։ Դեպքի առթիվ ստուգումներ են սկսվել, քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են սկսել՝ նրանց […]

Հանվելու է հանգստի բաղադրիչը

«Պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը»,-այս մասին  Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սոցփաթեթի չափը նույնն է մնում՝ 132 հազար դրամ, կկրճատվեն միայն ծախսելու ուղղությունները։ «Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»,-նշեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գարնանը նրա հանձնարարությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի