05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քննարկվում է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի նախագիծը

Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 28-29-ը կազմակերպված տեսակոնֆերանսում ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման աշխատանքային խումբը քննարկել է մաքսային նոր օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է եղել ազատ տնտեսական գոտիների գործունեության, դրանցում բնակվող ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մայրցամաքային շելֆի վրա ածխաջրածնային հանքավայրերի յուրացման և պաշարների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառման հարցերին:  Նիստում դիտարկվել են նաև արտահանվող ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների, մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման դեպքերի և մաքսային սահմանով տեղափոխվող փոքրարժեք ապրանքների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները:

Նշենք, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 10-ին`Մոսկվայում: ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին, որում Հայաստանի փորձագետները ներգրավվել են միությանն անդամակցելուց հետո` 2015-ին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ