26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեռած ձեւացա, որ չսպանեն․ ինչ են պատմում Օրլանդոյի ողբերգության ականատեսները

Հունիսի 12-ին Ամերիկյան Օրլանդո քաղաքում տեղի ունեցած մասսայական սպանությունը ցնցեց ողջ աշխարհին։ Օմար Մարտին անունով մի տղամարդ, ով ԱՄՆ քաղաքացի է, ներխուժեց միասեռականների ակումբ ու կրակ բացեց մարդկանց ուղղությամբ՝ արդյունքում 50 հոգի մահացավ, 53-ը՝ վիրավորվեցին։ Ավելի ուշ մարդասպանը հայտարարեց, որ պաշտպանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ The Washington Post-ը զրուցել է ողբերգության այն ականատեսների հետ, որոնք […]

Ուսուցչուհին «կախիչով հանել էր» Մեսրոպի աչքը. ցնցող դատավճիռ

Սևանի առաջին ատյանի դատարանն ապրիլի 25-ին, աշակերտին կախիչով հարվածած և մեկ աչքի տեսողությունից զրկած ուսուցչուհուն ընդամենը 200 հազար դրամով տուգանելու որոշում է կայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց տուժող  Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը: Երկու տարի տևած դատաքննության այսպիսի հանգուցալուծումը հոգեբանորեն ծանր ազդեցություն է ունեցել մեկ աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպի վրա. « Առանց դա էլ […]

Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը. ընդամենը հարկերը քամելու համար. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում   ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Կածում եմ՝ կառավարությունը շրջահայացություն կունենա այս նախագիծն այս տեսքով չընդունելու, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ «վախճանվեց անփառունակ մահով»»: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ հասկանալի […]

Անի Հովհաննիսյանը ցուցմունք է տվել

Այսօր «Անալիտիկե կայքի հայտնի գործով մեղադրյալ ներգրավված Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս […]

Գերմանիան կարող է սառեցնել իր ներդրումները Թուրքիայում

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում առկա ներդրումները: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը՝ հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին: Որպես պատճառ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ […]

Ինչ են տարել Ֆլեշի Բարսեղի տանից. Հրապարակ

Պարզվում է` գողերն էլ են նախընտրական տարում քաղաքականացվել: Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ՀԱԿ պատգա­մավոր Լեւոն Զուրաբյանի տուն: Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում էին իմանալ դրանք իրոք Ֆաբերժեի ձվերն են, թե «պադդելկա»: Բեգլարյանը հայտարարել է, որ «պադդելկաներ» են: Ընդ որում իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատ­մամբ բավականին անտարբեր` […]

ՀԾԿՀ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը նվազեցնել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 15-ի իր նիստում կքննարկի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը: ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48.78 դրամից դարձնել 46.20, գիշերային սակագինը՝ 38.78 դրամից՝ 36.20 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: «Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) […]

Վտանգավոր է. Իրատես

Երեկ մեկնարկած Աժ արտահերթ նիստում քն­նարկվեց հարկային նոր օրենսգիրքը, որը, պատաս­խանատուների պնդմամբ, պետք է բեկումնային լի­նի ոլորտի համար: Սակայն, ինչպես միշտ, խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար: Իրականում այս հարցով, մեր տեղեկություննե­րով, շատ մտահոգված է «թիրախւսյին» խումբը, իմա` գործարար շրջանակները: Ոմանք մտավախու­թյուն ունեն, որ հարկային բեռի թեթևացման Փոխա­րեն, նախընտրական տարում նոր օրենսգրքով իրենցից գումարներ են […]

Հունիսի 3-9-ը մայրաքաղաքում ծնվել է 454 երեխա

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 454 երեխա՝  243 տղա, 211 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41881 քաղաքացի:

Նոր զուգարաններ. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ը պաշտոնական փաս­տաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պե­տական գույքի կառավարման վարչու­թյունը մայիսի 6-ին պայմանագիր է կն­քել «Ագաթ-777» ընկերության հետ’ ՀՀ կառավարական 3 շենքի տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:             Ըստ այդմ, «Ագաթ-777» ընկերությանը պետբյուջեից հատկացվել է 31 մլն 862 հազար 700 դրամ: Այս գումարով «Ագաթ-777»-ը պետք է կառավարա­կան 3-րդ մասնաշենքի պատերն ու ա՜ռաստաղը մաքրեր հին ներկից’ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի