29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Սա ահաբեկչական ակտ է»

Վահագն Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում  է. «Սա ոչ թե զինված ապստամբություն է այլ զինված ահաբեկչություն: Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ, այսուհետ իրավիճակը ներկայացնելիս օգտագործել Ահաբեկչություն եզրույթը: Պատանդներ են պահում, պահանջ են ներկայացնում, սպառնում են և այլն և այլն… Սա ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ է…»  

Անթույլատրելի է նման գործընթացները . Խաչատուր Քոքոբելյանի կոչը

«Վստահաբար կարող եմ պնդել, որ այն, ինչը տեղի է ունենում այս պահին Երևանում ` չի բխում ՀՀ անվտանգությունից և ՀՀ քաղաքացիների շահերից: Պետք է նշեմ նաև, որ մենք այս պահին ունենք պատերազմի վտանգ և ղարաբաղյան բանակցությունների ծանր և պատասխանատու գործընթաց, և գաղտնիք չէ, որ այս ժամանակաշրջանը շատ վճռորոշ է մեր պետության և քաղաքացիների համար: Կարծում եմ, որ անկախ այս գործողությունների մոտիվացիայից, ՀՀ ցանկացած քաղաքացի շահագրգիռ պետք […]

Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում‵ 38-39 աստիճան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 19-22-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում‵ 38-390C: Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Ամեն արկածախնդրություն զինված ապստամբություն կոչելը մեղք է»

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատանդ վերցնողներից պատանդներին ազատելու համար զոհված և վիրավորված ոստիկանները իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մեր պես շարքային քաղաքացիներ էին, ոչ օլիգարխ էին, ոչ երկրի քաղաքական կուրսի համար պատասխանատու, ոչ էլ կոռուպցիայով զբաղվողներ: Ու Հայաստանից դուրս գտնվողներդ լեզուներդ հետ քաշեք ու ձեր ապահով անկյուններից կոչեր մի արեք՝ կրակի վրա յուղ […]

Թամաշա մի’ արեք, տեսնենք` ինչ է լինում. Ալեքսանդր Արզումանյան

‹‹Դա հո կինո չի՞, որ թամաշա անենք. մարդիկ են վիրավորվել… Հիմա պետք է լուծում գտնել այս ամեն ինչից դուրս գալու համար: Թամաշա մի’ արեք, տեսնենք` ինչ է լինում››, –   անդրադառնալով  այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր մինչեւ ժամը 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում […]

Սա տեռոր էր.Վաղարշակ Հարությունյանը պարզաբանում է

«Այսօրվա ստեղծված իրավիճակում սա ուղղված է հայության, պետության դեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր վաղ առավոտյան զինված գործողություններին և դրանց հետևանքներին ասաց Պաշտպանության նախկին նախարարար Վաղարշակ Հարությունյանը: Հարությունյանի խոսքով` կատարվածը տեռորիստական ակտ է: Պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ  այս դժվար պատերազմական իրավիճակում, երբ որ գնում են բանակցային գործընթացներ ԼՂ հարցով, այսպիսի քայլերի դիմելը, հարցերին վնաս […]

Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու. Աղվան Վարդանյան.Yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց. կան վիրավորներ: Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը […]

Երբ դու զինված ներխուժում ես իրականացնում ու պատանդներ վերցնում, դու դառնում ես շարքային ԱՀԱԲԵԿԻՉ

Լավ, այս ամենի իմաստը ո՞րն է: Սա կոչվում ի սկզբանե պարտվողական ռազմավարություն: Հենց այն պահից, երբ դու զինված ներխուժում ես իրականացնում ու պատանդներ վերցնում, դու դառնում ես շարքային ԱՀԱԲԵԿԻՉ, իսկ ահաբեկիչների հետ չեն բանակցում: Նրանց ուղակի ոչնչացնում են: Լավ մտաք ՊՊԾ զորամաս, ՀՀ քաղաքացի մի քանի զինվորանակի վնասեցիք, Աստված չանի զոհեր եղան, հետո ի պատասխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի