16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարող են գտնել համաձայնության եզրեր

Ֆեյսբուքյան օգտատեր Արմենե Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«ՕԵԿ-ի և Լուսավոր Հայաստանի համագործակցությունը Վանաձորում ցույց տվեց, որ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը, անկախ իրենց սկզբունքներից և նպատակներից, կարող են գտնել համաձայնության եզրեր, եթե իսկապես ՀՀԿ-ի դեմ նրանց պայքարը կրում է ազնիվ մղումներ։ Մինչև ՕԵԿ-ի՝ ԼՀ-ին միանալը, վստահ էի, որ այս կուսակցությունն իր ապակառուցողական պահաջներով ԼՀ-ից, դիտավորյալ տապալում է ընդդիմադիրների միավորման ծրագիրը և ընդհատակյա աջակցություն ցուցաբերում ՀՀԿ-ին։ Այժմ, երբ ՕԵԿ-ն իր գործունեության պատմության ընթացքում արեց երևի միակ ճիշտ քայլը՝ իհարկե, ունենալով իր ծրագրերն այդ մասով, գալիս ենք այդ եզրահանգման, որ Քաղաքացիական պայմանագիրը սխալ է, որ կառուցողական է եղել այս ողջ ընտրական գործընթացի ժամանակ, քանի որ էական չէ, թե ինչ դիրքորոշում ունես այս կամ այն քաղաքական ուժի նկատամամբ, կարևորը՝ պահը ՀՀԿ-ի դեմ օգտագործելն էր ու ժողովրդին ակնկալիքներին հագուրդ տալը։
Շատ լավ է, որ Քաղաքացիական պայմանագիրն ընտրություններից հետո փոխեց իր վարչությունը, բայց ճիշտ կանի նաև, եթե վերանայի իր դիրքորոշումը՝ քաղաքական դաշտում «միակ» ընդդիմադիր ուժը լինելու պնդումն ու ապակառուցողական վերաբերմունքը»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ