28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չի՞ խանդում

ԱԺ ճեպազույցների ժամին լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրրվեցին, թե ըստ նրա՝ Վանաձորում ընդիմադիր երեք ուժերի համաձայանությունը կվերածվի արդյոք 18 քվեի, և Քրիստ Մարուքյանը կդառնա Վանաձորի քաղաքպետ, ինչին պատգամավորը պատասխանեց, որ եթե մեծամասնություն ունեն՝ կարող են ընտրել քաղաքապետ: Հարցին, իսկ հաշվի առնելով, որ քվեարկությունը փակ է, հնարավոր է որոշ ավագանիներ կուսակցության որոշումով չշարժվեն, նա ասաց.

«Դե լա՜վ, ես չեմ կարծում, որ կուսակցական կարգապահությունն այնքան ցածր մակարդակում է, որ չկարողանան ապահովել այդ կուսակցության որոշումը»:  Իսկ արդյոք  ՀԱԿ-ը որպես ընդդիմադիր ուժ խանդով չի՞ վերաբերում Գյումրիում և Վանաձորում ստեղծված իրավիճակին, քանի որ որպես արմատական ընդդիմություն դուրս է մնացել այդ գործընթացներից, Զուրաբյանը պատասխանեց. «Ես սիրային կամ սիրավեպերին վերագրող էպիտետներ չէի վերագրի քաղաքականության մեջ: Տվյալ դեպքում մոտեցումները և գնահատականները Վանաձորում և Գյումրիում բավական կեղոտ ընտրական գործընթացի վերաբերյալ տվել ենք, ցանկություն չունեմ կրկնվելու»:

Զուրաբյանը չկրկնվելու միտումով նույն պատասխանը տվեց նաև այն հարցրեին, թե նման արդյունքներ սպասում էին և արդյոք միայն ընտրախախտումներին հղում անելով՝ իրենք ապագա ընտրությունների համար իրենց սխալներից դասեր չեն քաղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ