«Լուրջ, բազմաբնույթ տաբուներով չկաշկանդված գործընթաց է սկսել». ՀՅԴ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ նախորդ վարչապետերը չեն կարողացել այն տեմպով աշխատել, որ չլուծված ու կուտակված խնդիրները լուծվեն: «Դանդաղ չի լինում այդ կուտակումը, շատ արագ է լինում: Փոփոխություններ են անհրաժեշտ ամեն տեղ, թե իշխանության հարաբերությունների մեջ, խաղի կանոնները փոխել է հարկավոր:
Հիմա աշխույժ փոփոխությունների պրոցես է կատարվում կառավարության մեջ, ու մենք ողջունում ենք, որ նոր վարչապետը լուրջ, բազմաբնույթ տաբուներով չկաշկանդված գործընթաց է սկսել, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այդ գործընթացի հախուռն բնույթ չկրի՝ իր մեր կրելով բոլոր խնդիրներին հստակ ալգորիթմով լուծումները»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա:
Իսկ ինչը ստիպեց նախագահին գնալ այս փոփոխություններին, արդյոք առաջիկա համապտական ընտրությունները՝ ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ստիպեց այն, որ այլևս այսպես հնարվոր չէր, կուտակվել էր խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվեր»: