Հիվանդանոցներ տեղափոխված 60 տուժածից 2-ի վիճակը ծանր է.վիրահատվել է մեկի աչքը
Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջախահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ […]