«Ստեղծված իրավիճակից մեզ միայն Աստված կարող է փրկել»

«Խառը-խշտիկ, իրենց համար գործեր են անում, ո՞վ է տեղյակ թե ինչու են անում… Գոյություն ունեցող այս մշուշի ի՞նչը բացատրենք…», – անդրադառնալով կառավարությունում ու, առհասարակ, երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու քաղաքական եռուզեռին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Սարսափելի դժվարին իրավիճակում ենք հայտնվել: Այնպիսի ողբերգական իրավիճակում ենք հայտնվել… Մեզ այս իրավիճակից միայն Աստված կարող է փրկել: Ամեն անգամ տարբեր մասնագետներ հանդես են գալիս՝ այդ թվում նաև ես. քննարկում, խոսում ենք, չենք խոսում… որևէ մեկին դա պե՞տք է: Ինչ-որ մեկն ուզու՞մ է մտահեգվել, մեր ասածով առաջնորդվել: Այսքան խոսում ենք, բայց… «ձայն բարբառո հանապատի»», – եզրափակեց տնտեսագետը: