01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փոքր Վեդի-Տափերական ճանապարհին վթարի ենթարկված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին այսօր՝ հունիսի 27-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել, մեքենան ամբողջությամբ այրվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ վթարի մասին տեղեկությունը ստացվել ժամը 04.32-ին: Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի (Երեւան-Երասխ) 36-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-21070» մակնիշի 35 AO 640 (վարորդ` 1992 թ. ծնված Ա. Հ.) եւ «ВАЗ-21015» մակնիշի 34 OQ 281 (վարորդ՝ […]

Օդաչուները պատրաստ են «զոհաբերության» /վիդեո/

Նախկին օդաչուները շարունակում են բողոքել և Կառավարությունից պահանջել իրենց հասանելիք վճարները: Նախկին օդաչու Ջիվան Ալավերդյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց .« 2004 թվականին «Հայկական ավիաուղիներ»  կազմակերպությունը  պետության որոշմամբ ճանաչվեց սնանկ և բոլոր թռիչքները տրվեցին «Արմավիա» ընկերությանը: Ըստ օրենքի, եթե կազմակերպությունը ճանաչվում է սնանկ մեր նպաստները պետք է տրվեին պետբյուջեյից»: Շարունակելով խոսքը նախկին օդաչուն նշեց,  որ […]

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում. Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հռոմի պապը ստորագրել են համատեղ հռչակագիր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում հունիսի 26-ին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի  համատեղ հռչակագիրը Սուրբ Էջմիածնում. «Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին […]

Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում: Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի […]

Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 26 հունիսի, կիրակի)   Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն: «Եւ երբ Նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիւանդներին…» (Մտթ. ԺԴ 14): Ձերդ Սրբություն՝ […]

Օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն․ Հռոմի պապ

«Ձերդ Սրբություն, հույժ սիրելի Եպիսկոպոսներ, սիրելի եղբայրներ և քույրեր, այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջը բարձրացնել իմ շնորհակալությունը՝ միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները […]

Մեր երկրում փթթում է կոռուպցիան` ներառյալ քաղաքական կոռուպցիան. քաղաքագետ /վիդեո/

«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ վերջին 24 տարիների ընթացքում մենք Հայաստանը  չենք հզորացրել: Առնվազն երեք բնագավառում մենք թույլ ենք տվել խոշորագույն սխալներ: Դրանցից առաջինը բանակաշինությունն է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Վերջինս շեշտեց` երկրորդ բնագավառը, որում ՀՀ-ն թերացել է, արտաքին քաղաքականությունն է: «Մեր վարած արտաքին քաղաքականությունն ամենևին չի համապատասխանել մեր ազգային […]

Հակառակորդը կիրառել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

25 ամյա դատապարտյալը կախվել է

Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում հունիսի 25-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Հունիսի 25–ի վաղ առավոտյան հիվանդասենյակներից մեկում սավանով կախված հայտնաբերվել է 25–ամյա դատապարտյալի դին։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Նախնական տեղեկությամբ` նա դատապարտված էր  սպանության հոդվածով։

Պապը աղոթեց Թուրքիայի ու Հայաստանի հաշտության համար. թուրքական մամուլ

Թուրքիայի էլեկտրոնային մամուլը լայնորեն անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցի 2-րդ օրվա գործողություններին, մասնավորապես Հանրապետության հրապարակում երկու հովվապետերի հանդիսապետությամբ կատարված էկումենիկ աղոթքին: «Պապի ուղերձը Հայաստանի ու Թուրքիայի հաշտության համար» և «Պապը աղոթեց Հայաստանի ու Թուրքիայի համար» վերտառությամբ նյութերում (Hurriyet, Milliyet, Haberler) թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ժամանակ սրբազան քահանայապետի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի