15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը մեկնում է Իտալիա

Արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանը հոկտեմբերի 13-16-ին մեկնում է Իտալիա՝ Վենետիկի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)` «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 108-րդ լիագումար նիստին մասնակցելու համար:

2. Արփինե Հովհաննիսյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ