25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի  բոլոր ջանքերը՝ այն բարձր […]

Սթյուռքի նախարարն ընդունել է Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց պետության և եկեղեցու միջև առկա սերտ կապերի պահպանումն ու զարգացումը: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր տեսակի մեջ եզակի էր, խաղաղ ու անցնցում: Սա արձանագրեց նաև ողջ աշխարհը: Հանրությունը անցումային այս […]

Կազատվի աշխատանքից

ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում: Այն կներկայացնի Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Զաքարյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվ  

Վեց նոր պատգամավոր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ին, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից: Մասնավորապես, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի գրանցումը՝ հաշվի առնելով ինքնաբացարկի մասին նրա դիմումը: Բացի այդ՝ հանձնաժողովը […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի նոր ղեկավարության հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկտոնին և Էնդրյու Շոֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացի առաջխաղացման տարբերակները: Այս մասին նշվում է համանախագահների հայտարարության մեջ: Անձնական ներկայացուցիչը մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում համեմատաբար կայուն իրավիճակի […]

Դոնալդ Թրամփի ուղերձը Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Շնորհավորում եմ ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Արցախից Հայաստան հղված շնորհավորանք

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Իր ուղերձում Արցախի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի՝ ի շահ համահայկական նպատակների իրականացման։  Մասիս Մայիլյանը նաև հույս է հայտնել, որ […]

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ: Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է […]

Նշանակվել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ

15 մայիսի, 2018թ., Երևան: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) մեծ հպարտությամբ տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 8-ին Ինստիտուտի  փորձագետ Գևորգ Մելիքյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական և մամուլի քարտուղար: Գևորգ Մելիքյանը ՄԱՀՀԻ «Քաղաքական զարգացումներ և անվտանգություն» ծրագրի ասոցացված փորձագետներից է, արտաքին անվտանգության ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի