11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Լիտվան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: […]

Սերժ Սարգսյանը պարգևատրել է բարերար Հովհաննես Չիլինկիրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը: Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր […]

Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ:  Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նախօրեին տեղի ունեցած  նախարարական գագաթաժողովում ակտիվ մասնակցության […]

Բարձր է գնահատվել հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման  ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Նախարարներն անդրադարձան երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի […]

Ինչ են խոսել վարչապետն ու Շտեֆան Ֆյուլեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը և նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն […]

Հայաստանը ցանկություն ունի մնալ Արևելյան գործընկերության երկրների շարքում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։ Հանդիպման […]

Վարչապետը կարեւորեց կրթության ոլորտում եվրոպական փորձը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա կրթության բնագավառում համագործակցությանը, ինչն էլ կնպաստի Հայաստանում այդ ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: “Մեզ համար կարեւոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաեւ նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական […]

Երեւանի քաղաքապետը կծանոթանա առաջարկներին

Քաղաքացիներին Երեւանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաեւ Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։ “Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաեւ քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որեւէ մտահղացում […]

Շենգավիթում ջուր չի լինի

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 07.00–ից մինչեւ սեպտեմբերի 18-ը ժամը 07.00–ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ […]

Գյուղատնտեսության նախարարությունում նախագահին ոլորտից դուրս հարցեր են ուղղվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաեւ դրանց լուծման ուղիների եւ ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները: Հանրապետության Նախագահն այնուհետեւ նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի