25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ:  Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նախօրեին տեղի ունեցած  նախարարական գագաթաժողովում ակտիվ մասնակցության և շահագրգիռ ու սկզբունքային դիրքորոշումների համար: Ա. Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում կրթության բարեփոխումները շարունակելու առումով կարևոր նշանակություն ունի: “Հայաստանը ԵՄ աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում”,- նշել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ ԵՄ աջակցությամբ մայրաքաղաք Երևանում և տարբեր մարզերում վերակառուցվել ու վերազինվել են 12 տարածաշրջանային քոլեջներ, իրականացվել են ՄԿՈՒ համակարգում կրթության բովանդակության բարեփոխումներ: Նախարարը հույս է հայտնել, որ  բարձրագույն կրթության ոլորտում նույնպես ԵՄ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ “Էրազմուս+” և  այլ ծրագրերի շրջանակում:
Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, նշելով, որ ԵՄ-Հայաստան կրթական համագործակցությունը եղել է արդյունավետ, կարծիք է հայտնել, որ քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան. “Կրթական կապերի ամրապնդումն ու զարգացումը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն”,- նշել է Ա. Վասիլիուն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայկական կողմը Բոլոնիայի գործընթացում արձանագրած հաջողություններով և փորձով օգտակար կլինի ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ այլ երկրների համար:
Նախարարը շեշտել է, որ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձած երկիր՝ Հայաստանը պատրաստ է ներկայացնել խորհրդատվություն՝ Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրներին՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը սկզբունքային է համարում, որպեսզի Եվրոպայի “կրթության քարտեզից” վերացվեն բոլոր “սև բծերը”: Ա. Աշոտյանի խոսքով՝ Եվրոպայի կրթական քարտեզում կան չճանաչված պետություններ, որտեղ ապրող մարդիկ նույնպես ունեն  միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու իրավունք: “Ես համամիտ եմ՝ քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար իրավունքներից է, տուժի: Կարծում եմ ՝միջազգային հարթակներում այս հարցը պետք է դառնա հատուկ քննարկման թեմա”,- ընդգծել է  Ա. Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ կրթական հետագա համագործակցության, Եվրոպայում գործող սփյուռքի հայկական դպրոցների և բազմաթիվ  այլ խնդիրներին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ