05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իրաքում նոր դեսպան ունենք

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Կարեն Գրիգորյանը  նշանակվել  է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

Վարչապետը ճամբարում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի “Լուսաբաց”  ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող “Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում”  ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Կառավարության ղեկավարը շրջել է […]

Արա Հարությունյանը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների հետ

Հուլիսի 1-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է  տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ: Վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել: Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կատարված բարեփոխումներին`  Ա. […]

ԱԳ նախարարն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին: Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի […]

Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով. Սերժ Սարգսյան

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:  Ուղերձում մասնավորապես ասված է.  ”Հարգելի՛ դատախազներ, Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել և այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները և […]

Նախարարն այցելել է Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից` ավիացիայի աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն ստանալու կապակցությամբ: Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության […]

Գ. Խաչատրյանը Աֆրիկյանների տան հետ առնչություն չունի

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գ.Խաչատրյանը անվան հետ: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք. ո՛չ ֆինանսների նախարարը և ո՛չ էլ իր հարազատները որևէ […]

Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում. Վ. Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ:   Մեծարգոպարոն Նախագահ,   ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը:   Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել […]

ԱԳ նախարարն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամին

Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի